Հզոր բանակ, Հզոր Հայրենիք...

Երեկ Հայոց բանակի տարեդարձն էր: Մեր բանակը իր կազմավորման օրվանից սկսած մինչև հիմա ու ամեն օր ապացուցում է իր ամրությունը ու հզորությունը: Հզոր բանակը Հզոր հայրենիքի առաջին գրավականն է, թշնամին միշտ պատժվել ու պատժվելու է մեր բանակի կողմից: Ես մեկ անգամ Տոնդ Շնորհավոր հայոց բանակ:

Քլունեիների ընտանիքը հայանպաստ գործերով է զբաղված: Իզուր չի էլի, որ Քլունիի մասնակցությամբ ֆիլմերը սիրել եմ: Ինքը լավ դերասան է, կինն էլ ոնց հասկանում եմ լավ մարդ: Դե Աստված հաջողություն տա Հայաստանին այս գործում ու առհասարակ: Ապրի Քլունիների ընտանիքը:

ԲՀԿ-ն մի վատ կողմ ունի, ով ԲՀԿ-ի ասածը չի ընդունում ուրեմն վատն է: Հավատացնում եմ ձեզ դուք շատ ժամանակ իռացիոնալ մտքեր եք արտահայտում, բայց այդ մտքերը շատերն ընդունում են, քաննարկում են ու ուղղակի ձեզ են ներկայացնում իրենց կարծիքը ու պետք չի ուրիշի կարծիքի ու գործողությունների վրա բռնանալ և ասել «Չէ դու չգիտես մենք ենք միակ բացարձակ ճշմարտության կրողը»: Մի բանում ուզում եմ ձեզ տխրեցնել, բացարձակ ճշմարտություն աշխարհում գոյություն չունի, մի փորձեք նոր ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐ ստեղծել:Հա սա միայն ԲՀԿ-ին չի վերաբերվում այս վատ կողմը շատ շատերն իրենց մեջ կրում:

Գնաց Նոր տենդենցը համացանցում, որը կգա փոխարինելու «Եկել ես ստեղ, որ ինչ անեսին» ու կհնչի հետևյալ կերպ՝ «Իյա Իրոք»: Ես մարդկանց տենց էլ չհասկացա, համ ուզում են, որ իշխանության ներկայացուցիչները մարդկանց հետ ազատ լինեն ու ավելի անմիջական, բայց երբ այս կամ այն ներկայացուցիչը մի քիչ ավելի ազատ է լինում, սկսում են դա, որպես բացասական կողմ ներկայացնել: Երեկ տորն էր ու բանակի օրն էր, քիչ մը ուրախ եղեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել