Dan Bilzerian

Դեն Բիլզերիանը, ով շատերին հայտնի է որպես «King of Instagram», իր ավելի քան 6 միլիոն հետևորդներով հանդիսանում է համացանցի ամենահետաքրքիր կերպարներից մեկը։ Պոկերի 34-ամյա աստղը համացանցում հանդես է գալիս որպես ալֆա-արու աստվածություն։ Նրա կյանքը վավերագրված է լուսանկարներում, որտեղ մշտապես կարելի է գտնել արագընթաց մեքենաներ, փող, զենք ու կրքոտ կանանց։

Բիլզերիանի խենթությունը աչք է ծակում նրա էջերը դիտելիս։ Օրինակ՝ վերջերս, երբ նա իր տան տանիքից մի պոռնոաստղի նետել էր լողավազանի մեջ, բայց դա նրա մոտ այդքան էլ հաջող չէր ստացվել, ու պոռնոաստղը վնասել էր իր ոտքը, վերջինիս փաստաբանը դատի էր տվել Բիլզերիանին, վերջինս հակիրճ պատասխանել էր փաստաբանին. «Ձեր փաստերը, ինչպես նաև Ձեր հաճախորդը, թռչել չեն կարողանում»։

Dan Bilzerian

Բիլզերիանն ակտիվ է ոչ միայն ինստագրամում։

«Իմ ամենամեծ վախ կայանում է նրանում, որ ինչ որ մեկը կարող է ներթափանցել իմ տուն ու ես չեմ կարողանա կողմնորոշվել, թե կոնկրետ որ զենքովս կրակեմ նրան», – մի անգամ գրել է նա։

GQ ամսագրին տված հարցազրույցում Բիլզերիանը խոստովանել է, որ իր կյանքի վաղ էտապում նա միայնակ էր ու սթրեսերով բեռնված։ Ամսագիրը նշում է, որ Բիլզերիանի վաղ կյանքը ավելի շուտ հիշեցնում է Մարվելի կոմիքսների ինչ-որ կերպարի կյանք, քան իրական մարդու կենսագրություն։

Բիլզերիանը մեծացել է Ֆլորիդայի Տամպա քաղաքում՝ 11 ննջարան ունեցող մի առանձնատանը, որը Բուկինհեմյան պալատի կես չափին էր ու ուներ սեփական բասկետբոլի դաշտ, լողավազան, արհեստական ջրվեժ ու արհեստական փոքրիկ հրաբխային սար։ Նրա հայրը, ով Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներից էր, ռոբոտաշինական ընկերություն ուներ և բազմաթիվ այլ ընկերություններում ներդրումներ։ Դենի ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում ինքը՝ Դենը, ունեն IQ-ի՝ հանճարին հարիր մակարդակ։

«Ես շատ ուշադրություն չէի ստանում ընտանիքում, երբ փոքր է։ Կարծում եմ՝ դրա համար էլ ես հիմա այսպիսի «փայլուն խենթ եմ»», – խոստովանել է Բիլզերյանը։

Բիլզերիանի հայրը հետագայում հայտնվեց բանտում, հարկերից խուսափելու ու մեքենայությունների համար Դենի կյանքն ավելի բարդացավ։ Մի անգամ Բիլզերիանը եկավ դպրոց՝ իր հոր Մ16 ինքնաձիգով։ Ինքը՝ Դենը, պնդում է, որ նա պարզապես հիանում էր դրանով, քանի որ այն իր հետ բերել էր հայրը՝ Վիետնամական պատերազմից, ու նա պարզապես ցույց էր տալիս այն իր ընկերներին, բայց դպրոցի ղեկավարությանն ու պաշտոնատար անձնաց դա ամենևին դուր չեկավ, ու Դենը ոչ միայն ստիպված էր դուրս գալ դպրոցից, այլև ընդմիշտ լքել Յուտա նահանգը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել