Հայոց ցեղասպանությունը մերժելու առումով թուրք Փերինչեքի նկատմամբ եվրոպական դատարանում սկսված դատալսումը լուրջ դիվանագիտական արժեք ունի մեզ համար: Կարծես թե դա գիտակցվել է նաև Հայաստանի վարչակազմի կողմից, սակայն այդ դատարանում որպես ՀՀ ներկայացուցիչ գլխավոր դատախազին պահելը թե որքանով է համապատասխանում գործընթացի կարևորման գիտակցմանը, դժվարանում եմ պատասխանել: Գ.Կոստանյանը մի քանի տարի «արհեստավարժություն» է ձեռք բերել ներքաղաքական և ներհամակարգային ինտրիգներում, և չեմ կարծում, թե կարող է բավարարել այն պահանջներին, որ ներկայացվելու են այդ դատական գործընթացում: Չէի ցանկանա, որ մենք պարտվենք զուտ սուբյեկտիվ պատճառներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել