Tert.am-ը գրում է․

Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում էին հավաքվել զինվորականներ, հասարակական գործիչներ, բարձրաստիճան ՀՀ պաշտոնյաներ Արցախից ու ԼՂՀ-ից, ինչպես նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Մինչ միջոցառման սկիզբը Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկաների առջև հաշվետվություն ներկայացրեց 2014թ. ռազմական ոլորտում ունեցած ձեռքբերումների ու կորուստների վերաբերյալ: Նա նշեց, որ հակառակորդի կողմից ձեռնարկած վերջին դիվերսիոն գործողությունների դիմակայումը ապացուցեցին, որ հայկական բանակի երիտասարդ սերունդը ևս հայրենիքին սպառնացող ցանկացած վտանգի դեպքում կշարունակի ավագներից ժառանգած ավանդույթները:

 «Հայկական բանակը ուրիշի հողին տիրանալու խնդիր երբեք չի հետապնդել, բայց հաստատակամ է այսուհետ ևս վճռականորեն կասեցնելու հակառակորդի ցանկացած ոտնձգություն: Դրա վկայությունն են նաև անցած տարվա դեպքերը, որոնք պետք է լուրջ դաս լինեն իրենց ռազմատենչ նկրտումների պատճառով Հարավային Կովկասի փխրուն խաղաղությունը վտանգել փորձողները: Նրանք պետք է առնվազն կույր լինեն՝ չտեսնելու, որ հայկական բանակը ոչ միայն հստակ կատարում է իր առջև դրված խնդիրները, այլև անհրաժեշտության դեպքում կարող է գործարկել զսպման մեխանիզմը՝ ստիպելով հակառակորդին սթափ ու խելամիտ պահվածք»,-ասաց նախարարը:

 Նախարարը նկատեց, որ 2014թ.-ի հուլիս-օգոստոսին ծավալված գործողությունների մասին շատ է խոսվել, սակայն բոլորին է հայտնի, թե դրանք ինչ ավարտ ունեցան:

«Հայ զինվորականը ստիպված էր նորից զենքով պաշտպանել հայրենիքը, և նա դա արեց փառավոր կերպով, հերոսական պատումներ կերտելով: Այսօր մենք ունենք հաղթողի հպարտություն, հոգեբանություն, արագ համախմբվելու կարողություն: Շնորհակալ ենք հայ զինվորներից տագնապալի այս օրերին զգոնության և ինքնազոհության համար, հավերժ փառք նրանց ովքեր արյամբ պայքարեցին»,-ասաց նախարարը, որից հետո ամբողջ դահլիճը հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգեց բոլոր զոհվածների հիշատակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել