Մեծ ուրախությամբ ցանկանում եմ շնորհավորել հայոց հաղթական բանակի 23-ամյակի առթիվ: Բոլորս` հասարակ քաղաքացուց սկսած մինչև պետական պաշտոնյան, ուսանողը կամ թոշակառուն, բոլորս անխտիր, հայոց բանակին ենք պարտական մեր սահմանների անառիկության, մեր անկախ պետականության և մեր այսօրվա խաղաղ կյանքի համար: 
Վերջին օրերին սահմանից մեզ հասնող լուրերն անհանգստացնում են բոլորիս: Այնտեղ մեր որդիներն են զոհվում, և մեզ չի կարող ուրախացնել հակառակորդի տված՝ եռապատկից ավել զոհերի թիվը, քանզի յուրաքանչյուր հայ զինվորի կորուստ բոլորիս ցավն է, բոլորիս կսկիծը: 
Ես բազմիցս եմ եղել սահմանամերձ շրջաններում, դիրքերում, սահմանապահ զորքերում և հպարտությամբ կարող եմ ասել, որ անկոտրում է հայոց բանակի հզոր ոգին: Մեր զինված ուժերում ծառայող յուրաքանչյուր անձ` թե’ զինվոր, թե’ հրամանատար, բոլորն անխտիր, պատրաստ են մարտական անսասան տոկունությամբ պաշտպանելու Հայաստանի Հանրապետության անկախությունը և մեր երկրի խաղաղ զարգացումը: 
Շնորհավորում եմ տոնդ, հա’յ զինվոր, որտեղ էլ որ դու ծառայես հայրենիքիդ` սահմանում, թե թիկունքում, և մաղթում եմ քեզ հաջողություններ քո բոլոր նախաձեռնություններում, երազանքներիդ իրականացում և, իհարկե, խաղաղ երկինք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել