Չնայած մենք բոլորս փորձում ենք լավագույն ձևով օգտագործել մեզ տրված կյանքի սահմանափակ ժամանակը, այնուամենայնիվ, միշտ ինչ-որ բան պակասում է։ Ահա մի քանի խորհուրդ, որ կարող են օգնել կյանքում ամեն ինչ դրականորեն փոխելու համար։

Գիտակցիր, որ միայն դու կարող ես իրականացնել երազանքներդ։ Ամեն օր փոքրիկ քայլեր արա՝ նպատակներիդ ու երազանքներիդ հասնելու համար։ Խոսիր այն մարդկանց հետ, ում հետ խոսելու կարիք ունես, նոր հմտություններ սովորիր, ձեռք բեր այն նոր գիտելիքները, որոնց կարիքն ունես։ Պարզապես արա այն ամենն, ինչի կարիքն ունես՝ ավելի որակով կյանք ունենալու համար. ուրիշ ոչ ոք չի կարող դա անել քո փոխարեն։

Մի շփվիր կեղծ մարդկանց հետ։ Շատ մարդիկ իրենց շրջապատում այնպիսի ընկերներ ունեն, ովքեր արժանի չեն իրենց ժամանակին։ Հնարավոր է դժվար լինի այս մարդկանց հանել կյանքից, սակայն քեզ սիրող ու աջակցող մարդկանցով ինքդ քեզ շրջապատելը հսկայական ազդեցություն կարող է թողնել կյանքիդ վրա։
Փորձիր հինգ բառով նկարագրել, թե ինչպես ես քեզ զգում ընկերոջդ կողքին։ Եթե բացասական բառեր ես օգտագործում նկարագրության մեջ, ուրեմն ժամանակն է հանել այդ մարդուն քո կյանքից։

Ինքդ երբեք կեղծ մի՛ եղիր։ Հնարավոր է բարդ լինի ընդունելը, սակայն ոչ ոք կատարյալ չէ։ Հաճախ մարդիկ դժվար իրավիճակում են հայտնվում, որոնք ստիպում են փոքրիկ ստեր հորինել, որոնք էլ իրենց հերթին ձյան մեջ թավալվող գնդի նման կարող են մեծանալ ժամանակի ընթացքում։ Ստելն ու կեղծիքները սթրեսային ու հոգնեցնող կարող են լինել՝ նվազեցնելով կյանքիդ որակը։ Փորձիր ազնիվ լինել ամեն օր բոլորի նկատմամբ, որ կհանդիպես. դու կզարմանաս դրա թողած դրական ազդեցութան վրա։

Գիտակցիր ձախողման կարևորությունը։ Հնարավոր է հաճախ է կրկնվում այս միտքը, սակայն այն ճշմարիտ է։ Երբեմն մեր կատարած սխալներից անփոխարինելի օգտակար դասեր եք քաղում։ Ձախողումն ընտրություն չէ, սակայն սովորելն ընտրություն է։ Փորձիր ամենավատ իրավիճակներում կարողացածիդ չափով լավագույնը քաղել։

Ժամանակ հատկացրու ինքդ քեզ հետ մենակ մնալուն։ Աշխատանքով, հոբբիներով զբաղվելով, մարդկանց հետ շփվելով՝ երբեմն դժվարանում ես ինքդ քեզ հետ մենակ մնալ։ Ինչևէ, ինքդ քեզ հետ ժամանակ անցկացնելը կարող է մեծ ու կարևոր ազդեցություն ունենալ քո բարօրության համար։ Ֆիլմ դիտիր, պատրաստիր քո սիրած ուտելիքը, ցանկացած մի այնպիսի բան արա, որը ուրախացնում է քեզ։ Սովորիր սիրել ինքդ քեզ ու կնկատես, թե ինչպես է կյանքիդ շատ անհանգստություններ լքում քեզ։

Կյանքդ ապրիր քո սեփական սպասումների համապատասխան։ Հաճախ մարդիկ իրենց կյանքն ապրում են այնպես, ինչպես իրենց ընկերները, ընտանիքը, լրատվամիջոցները կամ էլ հասարակությունն է պարտադրում։ Ինչևէ, մյուսների սպասումները բավարարելն ու նրանց թելադրած կյանքով ապրելը քեզ կստիպեն ձախողված զգալ կամ էլ կսիպեն քեզ սթրեսի մեջ հայտնվել։
Մի՛ փորձիր բավարարել մյուսների սպասումները, քո սեփական սպասումները սահմանիր ու հասիր դրանց։ Դու միայն մի կյանք ունես ապրելու, ապրիր քոնը, ոչ թե ուրիշներինը։

Բարի եղիր մարմնիդ նկատմամբ։ Մի մոռացիր մարզել մարմինդ. եթե չես սիրում վազքը, փորձիր ավելի շատ քայլել կամ յոգայով զբաղվիր։ Ավելի շատ ջուր խմիր ու բնական սնունդ օգտագործիր։ Պարտադիր չէ, որ տարվես ֆիթնեսով, սական պետք է սիրես ու հարգես մարմինդ, որքան կարող ես։

Մարզիր ուղեղդ։ Շատ մարդիկ չեն, որ սիրում են մաթեմատիկական հաշվարկներ անել դպրոցն ավարտելուց հետո, սակայն միտքդ մարզելն ինտելեկտդ ու մտածողությունդ կարող են սուր պահել յուրաքանչյուր տարիքում։ Եթե ատում ես մաթեմատիկան, մեկ այլ բան գտիր, որը մտքիդ մարտահրավեր կնետի ու կստիպի աշխատել։ Միտքդ թարմ պահիր ու շարունակիր սովորել, և դու կնկատես, թե ինչպես են կյանքիդ շատ անհանգստություններ պարզապես հեռանում քեզնից։

Ապրիր ներկա պահը։ Երջանիկ ու շնորհակալ եղիր այն ամենի համար, որ ունես այս պահին։ Մի օր դու կարող է ավելին ունենալ, մի օր ավելի քիչ։ Դու դեպի նպատակ ես ճամփորդում, սակայն հաճախ մարդիկ նկատում են, որ ամենաուրախ պահերը նրանց կյանքում ոչ թե հաջողության հասնելն է, այլ խոչընդոտների հանդիպելն ու դրանց միջով անցնելը։

Ակտիվորեն բարի եղիր մյուսների հանդեպ։ Շատ մարդիկ իրենց բարի են համարում մյուսների հանդեպ, սակայն մտածելը, որ դու ինչ-որ բան ես անում և իրականում դա անելը տարբեր բաներ են։ Ինքդ քեզ հարցրու, երբ ես վերջին անգամ ինչ-որ մեկին օգնել առանց դրա դիմաց որևէ բան ստանալու ակնկալիք ունենալու։ 
Մյուսներին օգնելը հրաշալի զգացողություն է փոխանցում ու արժեքավորում օրդ։ Կամավորական աշխատանքից մինչև բարեգործական նվիրատվություններն ու հարյուրավոր փոքրիկ բարի քայլերը, որոնցով կօգնես մարդկանց, դրականորեն կփոխեն կյանքդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել