Հոգեբան Ելենա Մակարենկոն մի քանի տասնյակ արտահայտությունից բաղկացած ցուցակ է կազմել։ Նրա համոզմամբ՝ անպայման պետք է այդ արտահայտություններն ասել երեխային, որպեսզի նա լիարժեք անհատ մեծանա, որպեսզի կարողանա սիրել ու սիրված լինել, ինքնավստահ ու կենսուրախ լինի, ինչպես նաև իր կենսուրախությամբ վարակի շրջապատին, գնահատի ունեցածն ու շնորհակալ մարդ լինի։
Ասեք երեխային՝
Ես սիրում եմ քեզ։
Սիրում եմ անկախ ամեն ինչից։
Ես սիրում եմ քեզ նույնիսկ այն ժամանակ, երբ դու զայրանում ես ինձ վրա։
Ես սիում եմ քեզ նույնիսկ այն ժամանակ, երբ ինքս եմ զայրանում քեզ վրա։
Ես սիրում եմ քեզ անգամ այն ժամանակ, երբ դու ինձնից շատ հեռու ես։ Իմ սերը միշտ քեզ հետ է։
Շնորհակալ եմ։
Այսօր հաճույք ստացա քեզ հետ խաղալուց։
Օրվա ամենաքաղցր հուշերն այն պահերն էին, երբ մենք միասին էինք։
Պատմեք՝
Երեխայի ծննդի կամ որդեգրման պատմությունը։
Թե ինչպես եք ընտրել նրա անունը։
Թե ինչպիսին էիք Դուք նրա տարիքում։
Թե ինչպես են հանդիպել նրանց տատիկներն ու պապիկները։
Որոնք են Ձեր սիրելի գույները։
Որ երբեմն Ձեզ համար ևս դժվար է լինում, սակայն Դուք չեք հուսահատվում։
Մոտ ապագայի ինչ ծրագրեր ունեք։
Ինչով եք հիմա զբաղվում։
Լսեք՝
Ձեր երեխայի՝ առաջին հայացքից անհեթեթ թվացող պատմությունները։
Ինչ է Ձեր երեխան պատմում իր խաղալիքների մասին և մտածեք, թե որքան կարևոր է դա նրա համար։
Բոլոր այն հարցերը, որոնց պատասխանը Ձեր երեխան չի կարողանում գտնել առանց Ձեր օգնության։
Այն զգացմունքները, որոնք թաքնված են Ձեր երեխայի բառերի հետևում։
Հարցրեք՝
Ի՞նչ ես կարծում՝ ինչո՞ւ դա պատահեց։
Ի՞նչ ես կարծում՝ ի՞նչ կլինի, եթե...
Ինչպե՞ս պարզենք դա։
Ինչի՞ մասին ես մտածում։
Ո՞րն է օրվա ամենահաճելի հուշը քեզ համար։
Ցույց տվեք՝
Ինչպես անվտանգ կերպով անել այն բանը, որը դուք արգելել էիք։
Ինչպես կտրատել սննդամթերքը։
Ինչպես դասավորել սպիտակեղենը։
Ինչպես տեղեկատվություն փնտրել, երբ ինչ-որ հարցի պատասխան չգիտես։
Ժամանակ հատկացրեք՝
Միասին շինհրապարակներն ուսումնասիրելու համար։
Միասին թռչուններին դիտելու համար։
Երեխայի հետ միասին ինչ-որ ճաշատեսակ պատրաստելու համար։
Միասին արշավների գնալու համար։
Ուղղակի երեխայի հետ նստելու համար, մինչ նա խաղում է։
Ուրախացրեք Ձեր երեխային՝
Ինչ-որ անակնկալ մատուցեք նրան։
Երեխայի ափսեում սնդամթերքն այնպես դասավորեք, որպեսզի սմայլիկի պատկեր ստացվի։
Խաղացեք երեխայի հետ գետնի վրա նստած։
Ազատվեք՝
Մեղքի զգացումից։
Մշտապես իրավացի լինելու ներքին պահանջից։
Պարգևեք հնարավորություն՝
Բարի աչքերով նայեք Ձեր երեխային։
Ժպտացեք, երբ Ձեր երեխան սենյակ է մտնում։
Հնարավորություն տվեք երեխային, որպեսզի նա ինքն ազատվի իր անբավարարավածության զգացումից, զայրույթից կամ չարությունից, ապա միայն օգնեք նրան այդ հարցում, եթե նա ինքը գլուխ չհանի։