Երկրոդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիստներն իրականացրել են նաև միլիոնավոր հրեաների, ինպես նաև գնչուների, սովետական քաղաքացիների, այլախոհների, այլադավանների նկատմամբ ծրագրավորված կոտորածներ՝ հոլոքոստ (The Holocaust-Ողջակիզում): Այն կանխամտածված փորձ էր, մի ողջ ազգի ամբողջական ոչնչացում, որը հանգեցրեց Եվրոպայի հրեաների 60%-ի ոչնչացմանը, ինչպես նաև ամբողջ աշխարհի հրեաների մեկ երրորդի ոչնչացմանը։
Դարասկզբին կոտորածները հայ, եզդի, ասորի, հույն ժողովուրդների նկատմամբ չդատապարտվեցին, մեղավորներն իրենց պատիժը չկրեցին, որի արդյունքում այն կրկնվեց այսօր՝ 21-րդ դարում, եզդիներիս նկատմամբ, արյունախում ծայրահեղ իսլամիստների ձեռքով: 
Եզդի ժողովուրդը կիսում է հրեա ժողովրդի ցավը և հույս հայտնում, որ աշխարհում կվերանան նման սահմռկեցուցիչ գործողությունները մարդու նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել