«Facebook»-ն ու «Instagram»-ը մեկ ժամով խափանվել էին ողջ աշխարհում։ Ենթադրվում է, որ պատճառը կիբերհարձակումն է։ Հաքերական հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Lizard Squad» օնլայն խումբը։ «Lizard Squad»-ը հաքերների խումբ է, որը նախկինում էլ է ցայտնոտ առաջացրել օնլայն աշխարհում։ Անցյալ ամիս այս խմբի հաքերների ջանքերով խափանվեցին «Sony PlayStation» և «Microsofts Xbox Live» ցանցերը։ Այս առավոտ հաքերների խումբը «Tweeter»-ում «Facebook, Instagram, Tinder, AIM, Hipchat £offline £LizardSquad» բառերով գրառում էր կատարել։  

Hacked? Facebook and its stable-mate Instagram were down for an hour this morning after an alleged cyber attack

Նշված երկու սոցկայքերը մոտ 1.5 միլիարդ օգտատեր ունեն ԱՄՆ-ում, Եվրոպայում ու Ասիայում։ Այնուամենայնիվ, Մարկ Ցուկերբերգը չի ասել, թե որն է խափանման պատճառը։ Համացանցում նշվում էր, որ այս երկու կայքերի սերվերների աշխատանքը խափանվել է Ամերիկայի արևելյան ափը պատած հզոր ձնաբքի պատճառով։ «Instagram»-ը ևս պատկանում է «Facebook»-ին։ Դրա խափանման պատճառով չէին գործում նաև բջջային հավելված «Tinder»-ը, «AOL Instant Messenger»-ը և «Hipchat»-ը։ Այս բոլոր կայքերում գրեթե միևնույն հայտարարությունն էր երևում. «Մենք փորձում ենք վերացնել թերությունները և հնարավորինս շուտ կվերադառնանք բնականոն ռեժիմին։ Շնորհակալություն համբերության համար»։

Statement: Instagram, the photo sharing site owned by Facebook, was also offline although neither company has explained the reason for the outage Ոչ մի ապացույց չկա, որով ձնաբքի հետ կապված վարկածը կհաստատվեր, սակայն ձնամրրիկն այնքան ուժգին է, որ շուտով Նյու Յորքի, Մասաչուսեթսի, Նյու Ջերսիի, Կոնեկտիկուտի որոշ տարածքներ մոտ մեկ մետր բարձրությամբ ձյունով կպատվեն։ Այնուամենայնիվ, «Facebook»-ի շտաբերը գտնվում են Կալիֆորնիայի Մենլո Փարքում՝ մի վայր, որտեղ ձնաբուք չի գրանցվել։ Նշված սոցկայքերի խափանումից անմիջապես հետո ողջ «Twitter»-ը հեղեղվեց #facebookdown («Facebook»-ը չի գործում) և #socialmeltdown2015 (սոցմեդիան խափանվել է) հեշթեգերով։ «Facebook» ամսական 1.25 միլիարդ ակտիվ օգտատեր ուներ անցյալ տարվա սեպտեմբերի տվյալներով, իսկ «Instagram»-ը՝ 300 միլիոն ակտիվ օգտատեր, որոնք օրը 70 միլիոն լուսանկար են վերբեռնում կայք։ «Facebook»-ի և «Instagram»-ի խափանման արդյունքում շահեց «Tweeter»-ը, քանի որ այդ կայքերի օգտատերերի մեծ մասը առնվազն մեկ «թվիթով» «գաղթեցին» «Tweeter»՝ թեկուզ միայն տեղեկացնելու համար, որ «Facebook»-ն ու «Instagram»-ը չեն գործում։ Միջադեպի համար պատասխանատվություն ստանձնած հաքերական խումբն օրերս թիրախավորել էր նաև Մալայզիական ավիաուղիների վեբկայքը։ Հաքերները «Twitter»-ում գրել էին, որ այս վեբկայքն իրենց կիբերխալիֆայության մասն էր կազմում։ Հաջորդ օրը այս կայքի գործունեությունն արդեն դադարեցվել էր հաքերների կողմից։ «Խալիֆայություն» բառի օգտագործումը հաքերների կողմից որոշ մարդկանց առիթ տվեց ենթադրելու, որ խումբը կապված է իսլամիստ ծայրահեղականների հետ։   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել