Tert.am-ը գրում է․

Այն տղաները, որոնք զենք վերցրին ձեռքները, այն ժամանակ գիտակցում էին, որ միայն զենքով կա հայ փրկություն: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց  Տիգրան Մեծ աշխարհազորային գնդի ռազմական խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Առաքելյանը՝ անդրադառնալով արցախյան պատերազմին և բանակաշինությանը:

«Մենք համախմբվեցինք և այդ հաղթանակը տարանք ազգովի»,-ասաց նա:

Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար Մկրտիչ Մկրտչյանը (Մարշալ) նշեց, որ հայը քիչ քանակով հաղթում էր շատին, որովհետև նպատակն իր տունը պահելն էր:

«Բնության մեջ հաճախ ենք հանդիպում, որ փոքր թռչնակը հզոր գիշատիչին կարող է հեռու պահել իր տնից»,-ասաց նա:

Նա նշեց, որ արդեն ձևավորված ջոկատները հիմք հանդիսացան բանակ ստեղծելու, որովհետև ռազմական գործողություններն այլ փուլ էին տեղափոխվել և անհրաժեշտ էր բոլոր մարտական ջոկատները կոորդինացնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել