Արդեն 30 րոպե է՝ Ֆեյսբուք և Ինստագռամ սոցիալական ցանցերի օգտատերերը չեն կարողանում մտնել իրենց էջերը: Սոցիալական ցանցերն անհասանելի են: Խնդիրը միայն Հայաստանի տարածքում չի: Թվիթերում բողոքում են նաև շատ ռուս և արտասահմանցի օգտատերեր: Չի աշխատում Messanger համակարգը, մարդիկ չեն կարողանում իրար հաղորդագրություններ ուղարկել:

Breaking News լրատվական գործակալությունը հայտնում է, որ անհասանելի են ինչպես նաև Tinder, AIM և  Hipchat սոցիալական համակարգերը:

Տեխնիկական խնդիրների կամ խափանման այլ պատճառների մասին որևէ պաշտոնական հայտարարություն դեռ չի արվել:

Ռուս օգտատերերը կարծում են, որ սա իրենց երկրի դեմ սանկցիաներն են :)

Twitter-ում սկսվել է  #Яфейсбук  ֆլեշ մոբը :)

11:12 - Ֆեյսբուքն արդեն որոշ օգտատերերի մոտ աշխատում է: Սոցիալական ցանցը վերականգնում է իր աշխատանքը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել