Բաղադրությունը


Լոլիկ - 2.5 կգ.
Բուլղարական կարմիր պղպեղ - 0.5 կգ.
Չիլի պղպեղ - 2-3 հատ.
Սխտոր - 4 հատ
Սոխ - 1հատ
Քաղցր պապրիկա պղպեղ - 1 ճ.գ,
Մանանեխ - 1 ճ.գ,
Դարչնի փայտիկ -1 հատ 
Մեխակ - 5-6 հատ.
Սև հատիկավոր պղպեղ - 5-6 հատ
Շագանակագույն շաքարավազ - 1 ճ.գ
Շաքարավազ - 1.5 ճ.գ
Աղ - 1 ճ.գ 
Քացախ 9% - 50 մլ.

Պատրաստման եղանակը

1. Լոլիկը, պղպեղը և սոխը բաժանել 4 մասի, լցնել մսաղացի մեջ և հարել, ավելացնել սխտորը և չիլի պղպեղը, հարել այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված:

2. Ստացված սոուսը լցնել հաստ պատերով մեծ կաթսայի մեջ և եփել միջին ջերմության կրակի վրա մոտ 1 ժամ:
Սոուսը քամիչով անցկացնել (որպեսզի ազատվեք կեղևից և սերմերից), ետ լցնել կաթսայի մեջ, ավելացնել պղպեղը, մանանեխը, երկու տեսակի շաքարավազը, քացախը և աղը: Դարչինի փայտիկը, մեխակը, սև հատիկավոր պղպեղը փաթաթեք մառլյայի մեջ և դրեք լոլիկի սոուսի մեջ:
Եփել եռալուց հետո մոտ 1 ժամ՝ ժամանակ առ ժամանակ խառնելով: Եփելու ընթացքում կաթսայի բերանը ծածկել:
Հեռացրեք համեմունքներով մառլյան սոուսից և այն լցրեք ստերիլիզացված շշի մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել