Tert.am-ը գրում է․

Հայաստանի Հանարապետությունը արդեն 14 տարի է՝ անդամակցում է Եվրոպական խորհրդին, որը կոչված է նպաստելու մարդու իրավունքների հիմնական սկզբունքների առաջխաղացմանը: Այս առիթով Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-նախագահ Ստյոպա Սաֆարյանը Tert.am-ի հետ զրուցում նշեց, որ չի ուզում թերագանահատել այս տարիների ընթացքում դժվարությամբ ձեռք բերածը, բայց, ըստ նրա, մենք ավելիին էինք արժանի:

«Չէի ասի, որ մենք ունենք այն, ինչ կուզենայի, որ ունենայինք: Ավելին կարող էինք ունենալ: Մարդու իրավունքների առումով այնպես չէ, որ մենք անշրջելի վիաճակում ենք, որ հնարավոր չլինի վատթարացնել իրավիճակը: Պետական ինստիտուտներն ամբողջությամբ չեն գիտակցում, չեն իրացնում մարդու իրավունքների պաշտպանության առաքելությունը: Ամեն դեպքում՝ ներկայիս վիճակը չես համեմատի 15-20 տարի առաջ եղածի հետ: Հետևաբար այդ փոքրիկ առաջընթացը ինստիտուցիոնալիզացիայի կարիք ունի»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել