Tert.am-ը գրում է․

Հայազգի գեղեցկուհի Յոհանա Ռիվա Կարապետյանը Ուրուգվայը ներկայացրել է այսօր ամփոփված «Միսս տիեզերք» համաշխարհային գեղեցկության մրցույթում: Այս մասին տեղեկացնում է  Horizon Weekly-ն:

Ուրուգվայահայուհի մոդելը ծնվել է 1990-ի նոյեմբերի 23-ին, հռչակվել է «Միսս Ուրուգվայ 2014», ըստ այդմ էլ՝ երկիրը ներկայացրել է «Միսս Տիեզերքին»: 174 սմ հասակ ունեցող գեղեցկուհուն է պատկանում նաև «Ուրուգվայի Միսս Տուրիզմ 2008» տիտղոսը: Նա մասնակցել է նաև Մալայզիայում անցկացված «Միսս Տուրիզմ 2008» միջազգային մրցույթին և հայտնվել լավագույն 15-ի մեջ:

Իր ֆեյսբուքյան էջում Յոհաննան հայտնել էր, որ «Միսս Ուրուգվայ 2014» մրցույթում հաղթանակն իրեն շատ է ուրախացրել` խոստանալով ջանք չխնայել նոր բարձունքներ նվաճելու համար: Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն:

Այսօր ամփոփված  63-րդ «Միսս տիեզերքում» աշխարհի գեղեցկուհին Միսս Կոլումբիան էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել