Գրում եմ որոշ Հայաստանաբանակ՝ վիրտուալ «հայրերնասեր» տղա աղջիկներին: Հերիք ա էլի դրսում ապրող, սփյուռքի, արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների հասցեին գոսորեն վիրավորող, այսպես ասած, կպնող ստատուսներ ու քոմենտներ թողեք՝ ապերախտաբար և ուրացյալ: Նախ դրա ոչ բարոյական իրավունքն, ու ոչ էլ համարժեք կշիռը ունեք, հետո ձեր տգիտությունն եք ի ցույց դնում` չհասկանալով, որ Հայաստանը ստանում է 2-3 միլիարդ դոլլարի տրանսֆերտ՝ դրսից եկող օգնություն: Հիշեցնեմ, որ Հայաստանի 2012-ի բյուջեի եկամտային մասը կազմում է 911,6 մլրդ դրամ (շուրջ 2,4 մլրդ դոլար), ծախսային մասը` 1041 մլրդ դրամ (շուրջ 2,7 մլրդ դոլար), դեֆիցիտը` 132,5 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 3,1 տոկոսը: Ազգաբնակչության 44-48% -ը՝ առանց այլ եկամուտների, ապրում է հենց միայն այդ տրասֆերտների հաշվին: Այսինքն` դա հավասարազոր է ՀՀ-ն բյուջեին, ոչ միայն տրասֆերտների հաշվին ապահովվում է ՀՆԱ-ի հիմնական մասը, այլ նաև դեֆիցիտի աճի կանխումը, արհեստականորեն պահում է դրամի կուրսը, փաստացի ապահովվում է նաև ազգաբնակչության գնողունակությունը, ըստ այդմ, բացվում են արտադրական, առևտրային, ծառայություններ մատուցող և այլ աշխատատեղեր ստեղծող կառույցներ... վերազինում և ապահովվում է հայոց բանակը, կրթական և բժշկական համակարգը, էլ չեմ ասում բազմաթիվ բարեգործական հիմունքներով՝ բժշկական, կրթական և բնակարանաշինական ծրագրերի մասին ... :
Ես ամենևին պրոպագանդա չեմ անում արտագաղթի, կամ թե ժողովրդին հարստահարող իշխանությունների ջրաղացին ջուր լցնում, հակառակը շեշտում եմ գոյատևման հիմնական աղբյուրը՝ միակ ծանրակշիռ ռեսուրսը, որից որ ահագնորեն իրենց բաժինն են տանում ներսի՝ ազգի թշնամիները: 
Իսկ դուք ի՞նչ եք անում, փնովում, քննադատում, ծաղրում և վիրավորում եք այդ մարդկանց, որոնք իրենց կյանքը օտար հողերում վտանգելով, այստեղ իրենց ընտանիքներին ու ազգականներին են պահում, դրանով ստեղծելով նաև նպաստավոր պայմաններ այլոց համար՝ ապրելու և գոյատևելու: 
Էլ ի՞նչ ավելացնեմ, պարզապես ամո´թ ձե´զ ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել