Tert.am–ը գրում է.

Երկարատեւ քննարկումներից հետո ՖԻԲԱ-ն պաշտոնապես փոխել է աշխարհի առաջնությունների ընտրական փուլի անցկացման կարգը եւ խաղացանկը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

Նոր խաղացանկը բասկետբոլն ավելի մասսայական դարձնելու իրական հնարավորություններ է ստեղծում:

Նոր մրցակարգի համաձայն աշխարհի 2019 թվականի առաջնության ընտրական փուլը կմեկնարկի 2017 թվականի նոյեմբերին եւ կավարտվի 2019 թվականի փետրվարին:

Ընտրական փուլում հավաքականները հանդես են գալու ամբողջ տարվա ընթացքում, այլ ոչ թե միայն ամռանը եւ սեպտեմբերին, ինչպես ներկայում է: Ընտրական փուլում հավաքականները հանդես են գալու սեփական եւ մրցակցի հարկի տակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել