Արևելքի 7 մաքրության կանոնները

1. Մաքուր ձեռք
Սա նշանակում է ձեռնունայն մնալ և չվերցնել այն, ինչ քոնը չէ: Ենթադրում է նաև եկամուտի որևէ մաս տրամադրել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:

2. Մաքուր ականջ
Սա նշանակում է հեռու մնալ վախեցած, զայրացած, խուճապային և նմանատիպ իրավիճակներից: Ինչպես նաև՝ լսողությունը զերծ պահել անհարգալից խոսքից, բամբասանքից և դատարկ խոսակցություններից:

3. Մաքուր աչք 

Սա նշանակում է աչքը պաշտպանել ատելությունից, չարությունից, նախանձից, անբարո բաներից:

4. Մաքուր բերան
Սա նշանակում է բերանը պաշտպանել շատախոսությունից և պոռոտախոսությունից. լռությունը ոսկի է:

5. Մաքուր մարմին և հագուստ
Սա նշանակում է մարմինն ու հագուստը մաքուր պահել:

6. Մաքուր մտքեր
Սա նշանակում է գլխից հեռու վանել բացասական և չար մտքերը: Սա նաև ենթադրում է չխղճալ ինքն իրեն: Ինչո՞ւ խղճալ, ավելի լավ չէ՞ քեզ քաջալերես լուսավոր ձեռնարկումներով:

7. Մաքուր հոգի և սիրտ
Սա նշանակում է պաշտպանել և պահպանել հոգու ներդաշնակությունը: Զերծ մնալ հուզական պոռթկումներից, բայց և չարհամարհել դրանք: Սերն ինքնին երջանկություն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել