Նոր ասեցի՝ մտնեմ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի էջը, որպեսզի հավաստի աղբյուրներից տեղեկանամ սահմանին կատարվող դեպքերի մասին, և երբ կարդացի քոմենթները, այնպիսի մեկնաբանություններ տեսա, որ ինձ մոտ հարցեր առաջացան մեկնաբանություններ գրողներին:

Օրինակ ինչու՞ եք մեկնաբանություններում գրում մեր դիպուկահարների անուն, ազգանունը, տարիքը: Տենց լավ չի, ժող ջան: Նկարն էլ դրեք ու պրծնենք: Ձեր մոտ հարց չի առաջացել, թե ինչու մեր դիպուկահարների նկարները չկան համացանցում: Եթե էդ հարցը ձեզ տայիք, դժվար թե բացահայտեիք պետական գաղտնիքն ու ձեր բարեկամին, ծանոթին էլ վտանգի ենթարկեիք։

Մեկ էլ այդ քոմենթներրից հասկացա, որ շատ շատերը կենսաբանությունից լավ չեն: Ժող ջան, դիպուկահարները լինում են աղջիկներ, քանի որ աղջիկների և տղաների մարմնի կառուցվածքները տարբեր են, և աղջիկների թոքերն ավելի աջ են, քան տղաներինը, և կրակելիս տղայի ձեռքը սկսում է դողալ (թոքերի պատճառով ), իսկ աղջիկներինը` ոչ: Հուսով եմ՝ այսքանը կհասկանաք: Ես ռազմական գործերից չեմ հասկանում, բայց այստեղ պետք է լոգիկա ունենալ և մի քիչ կրթված լինել, որպեսզի այսպիսի անկապ թեմաների չանդրադառնաք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել