Արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանն ընդհատակ է անցել, չի ցանկանում մեկնաբանություններ անել ՀՀ սահմանային լարվածության վերաբերյալ: Չի ցանկանում, որովհետև չի հիմնավորել, թե ինչու ՀԱՊԿ պայմանագրի անդամ Հայաստանի վրա պայմանագրի կետերը չեն տարածվում, օրինակ այն դրույթը, որ «մասնակից պետություններից յուրաքանչյուրի նկատմամբ ագրեսիայի ակտի դեպքում, բոլոր մյուս մասնակից պետությունները տրամադրում են նրան անհրաժեշտ օգնություն, այդ թվում նաև ռազմական, ինչպես նաև ցուցաբերում օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով»: Նալբանդյանը քանի՞ գլուխ ունի բողոքելու ՀԱՊԿ առաջին ջութակ Ռուսաստանի դեմ: Դրա փոխարեն նա օրերս Բրյուսելում Եվրոպացիների առաջ իբրև ՌԴ դեսպան կամ ՌԴ շահերի պաշտպան է հանդես եկել՝ նշելով, որ Գյումրիի հանցագործությունը շատ էմոցիաներ է առաջացրել Հայաստանում հասարակության գիտակցության մեջ, բայց Հայաստանն ու Ռուսաստանն ուժեղ, դաշնակցային և ռազմավարական հարաբերությունների մեջ են: Մյուս կողմից էլ սա զարմանալի չէ, որովհետև ոչ միայն ինքը, այլև իր շեֆերը հաշվետու են Կրեմլին, չհաշված այն, որ աներձագը ռուսական ԿԳԲ-ի գնդապետ է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել