Ես չգիտեմ, թե ոնց է ստացվել, բայց միանշանակ առանց վարանելու կարող եմ եզրակացնել, որ սոցիալական առումով ԼՂՀ-ում շարքային քաղաքացիների համար կյանքն այսօր ավելի բարենպաստ է, քան Հայաստանում: ԼՂՀ-ի քաղաքների փողոցներում մուրացկանների չես հանդիպի, բացի դրանից, ԼՂՀ-ում ամուսնանալ ցանկացող զույգերը չեն հետաձգում իրենց հարսանիքի օրը, ինչպես դա արվում է Հայաստանում (նորաստեղծ ընտանիքների աջակցության ծրագրի շնորհիվ), ԼՂՀ-ում կոռուպցիոներներն այդքան ցինիկ չեն, ինչքան Հայաստանում, ԼՂՀ-ի դատաիրավական համակարգն ավելի անողոք է հարուստ հանցագործների նկատմամբ, քան Հայաստանում, որտեղ կարելի է ասել, որ հարուստ հանցագործները գրեթե չեն դատվում: ԼՂՀ-ի սոցիալական ոլորտն ավելի կենսունակ է, քան Հայաստանինը, ԼՂՀ-ում մանր և միջին բիզնեսը գոնե չի վերանում, ինչպես դա արվում է Հայաստանում:
Հ.Գ. Մի խոսքով, ԼՂՀ-ում ավելի լավ է, քան Հայաստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել