Tert.am-ը գրում է.

Եթե ՌԴ պետդումայի պատգամավոր Օլեգ Լեբեդևն ասում է, որ ռուսական կողմը չի ասել, որ չի հանձնելու Գյումրիի սպանության մեղադրյալ Վալերի Պերմյակովին Հայաստանին, ապա Ազգային ժողովի  անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ ասում է, որ այդ դեպքում ինչո՞ւ Ռուսաստանը չի հանձնում նրան Հայաստանին։

«Եթե հայտարարում են, որ չեն ասել, որ չեն հանձնի, ապա համապատասխան ընթացակարգով պետք է հանձնեն մեր արդարադատությանը և ոչ թե ռուսական դատարան ներկայացնեն, որ նա կալանավորի: Հայտարարությունը դրական է, բայց քաղաքական հայտարարություն է, իրավական բնույթ չի կրում»,-  Tert.am-ի հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը՝ ավելացնելով, որ ի պատասխան այդ հայտարարության, ինքն էլ ասում է. «Դե հանձնեք, եթե չեք ասել, որ չեք հանձնի: Մենք սպասում ենք, ինչքան շուտ հանձնեք, այնքան լավ»:

Ի պատասխան հարցադրման, որ  նման մեկնաբանությամբ, Էդմոն Մարուքյանը, փաստորեն կասկած՞ի տակ է առնում հայտարարության անկեղծությունը կամ՝ հասկացնել է տալիս, որ նման քաղաքական  որոշում Ռուսաստանում կայացված չէ, պատգամավորը պատասխանեց.«Ես չգիտեմ՝ կայացվա՞ծ է, թե ոչ, համենայն դեպս, դա քաղաքական հայտարարություն է, և, որոշակիորեն, հանգստացնող»:

Հիշեցնենք, որ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը  Tert.am–ի հետ զրույցում ընդգծելով, որ Գյումրիում ՌԴ նման հայտարարությամբ հանդես եկած Լեբեդևը Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության, ավելի շատ ազգայնական էլեկտորատի վրա խաղացող քաղաքական ուժի ներկայացուցիչ է, նշել էր, որ սրանով կարելի է ենթադրել, որ Հայաստանի հասարակության բուռն արձագանքը որոշակի տպավորություն թողել է Ռուսաստանի վրա:

«... Բայց պարզ է, որ իրավիճակը ուսումնասիրվում է. և՛ բուն գործը և՛  հասարակության արձագանքը:  Փորձում են հասկանալ, թե չհանձնելու տրամադրությունները որքանով են Ռուսաստանում ուժեղ և որքանով՝ հանձնելու տրամադրությունները Հայաստանում: Եվ այդ երկուսը հաշվարկելուց հետո  ինձ թվում է՝ վերջնական որոշում կլինի»,- ասել էր նա:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել