Եկեք ողջունենք ՀՅԴ նոր բյուրոյի անդամներին և ցանկանանք, որ նոր բյուրոն առավել ակտիվ մասնակցություն ցուցաբերի Հայաստանում իշխանափոխության գործին։ Լավ կլինի նույնիսկ, եթե նա Հայաստանում լուրջ հայտ ներկայացնի իշխանական կուսակցություն դառնալու համար։ Հայրենասեր կուսակցություն է ու հաստատ մեր երկրի համար լավ գործեր կկատարի, եթե իշխանությունը կարողանա լիովին կենտրոնացնել իր ձեռքերում։
Առ այսօր այդ կուսակցության միակ թերությունը ՀՀԿ-ի հետ համագործակցելն է եղել շատ կարևորագույն մոմենտներին, երբ այնքան մոտ ենք եղել իշխանափոխությանը։ Հարգելի ՀՅԴ-ն, այդ պահերին միշտ կողմ ըլալով, դեմ է դուրս եկել իշխանափոխությանը ու փրկել է ՀՀԿ-ին խայտառակ պարտությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել