Ես չեմ ուզում առանց քեզ մեծանալ..

Իմ ծննդյան օրն է.. ես պետք է ժպտամ...
ծննդյան օրերին բոլորն են ժպտում..

Ես չեմ ուզում մեծանալ այսպես..առանց ձեռքերիդ քնքշության..առանց քո շնորհավորի... առանց քո համբույի..ժպիտի..ջերմության.. առանց քեզ ի վերջո...
Քեզ հետ եմ ուզում ապրեմ փոքրությունս..ու քո աչքերի առաջ մեծանալ եմ ուզում..
Գիտեմ այդտեղ հեռվում ինքդ քո մեջ նշում ես ծննդյանս տարեդարձը.. Ժպտում ես ու ինքդ էլ ափսոսում, որ առանց քեզ եմ մեծանում..

Ես մոմերը փչելուց միշտ երազանք եմ պահում.. 
Այսօր ուղղակի կխնդրեմ, որ մյուս ծննդյանս տարեդարձի ժամանակ քո ձեռքերի մեջ լինի տորտս..
Ու քո աչքերին նայելով երազանք պահեմ մոմերը փչելուց..................

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել