Tert.am-ը գրում է․

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» անդամ Արծվիկ Մինասյանը գտնում է, որ Հայաստանը զրոյական տնտեսական աճ չի գրանցի, ինչպես դա կանխատեսել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը: Վերջինս այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ՎԶԵԲ-ը կանխատեսումն արել է հիմք ընդունելով ՀՀ-ի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու տեսանկյունից, ինչը  ըստ նրա ճիշտ չէ:

«Եթե անգամ Հայաստանը չանդամակցեր ԵՏՄ-ին, միևնույնն է կրելու էր այն բացասական միտումները, որոնք գալիս են ՌԴ-ից, որի նկատմամբ Արևմուտքը սանկցիաներ է կիրառում: Ես կանխատեսում եմ, այնուամենայնիվ դրական տնտեսական աճ»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցելու հարցին, նկատեց, որ Հայաստանը որոշում է կայացրել որոշակի սահմանափակումների ներքո:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել