♦ Գերմաներեն
Ասույթ։ Tomaten auf den Augen haben.
Բառացի թարգանությունը։ Լոլիկներ ունես աչքերիդ մեջ։
Նշանակությունը։ Դու չես տեսնում այն, ինչ մյուսները կարող են տեսնել։ Վերաբերում է իրական առարկաներին, ոչ թե վերացական երևույթներին։
Ասույթ։ Ich verstehe nur Bahnhof.
Բառացի թարգանությունը։ Ես միայն հասկանում եմ գնացքի կայարանը։
Նշանակությունը։ Ես ոչինչ չեմ հասկանում նրա ասածից։
♦ Շվեդերեն
Ասույթ։ Det är ingen ko på isen.
Աառացի թարգանությունը։ Սառույցի վրա կով կա։
Նշանակությունը։ Անհանգստանալու կարիք չկա։
♦ Թայերեն
Ասույթ։ ไก่เห็นตีนงู งูเห็นนมไก่
Բառացի թարգմանությունը։ Հավը տեսնում է օձի ոտքերը, իսկ օձը՝ հավի կուրծքը։
Նշանակությունը։ Երկու մարդիկ գիտեն միմյանց գաղտնիքները։
Ասույթ։ ชาติหน้าตอนบ่าย ๆ
Բառացի թարգմանությունը։ Մի կեսօր՝ քո հաջորդ ռեինկարնացիայի ժամանակ։
Նշանակությունը։ Դա երբեք տեղի չի ունենա։
♦ Ֆրանսերեն
Ասույթ։ Les carottes sont cuites!
Բառացի թարգմանությունը։ Գազարները եփած են։
Նշանակությունը։ Իրավիճակը հնարավոր չէ փոխել։
Ասույթ։ Sauter du coq à l’âne.
Բառացի թարգմանությունը։ Աքաղաղից ցատկել ավանակի վրա։
Նշանակությունը։ Խոսակցության թեման առանց տրամաբանական կապի անընդհատ փոխել։
♦ Պորտուգալերեն
Ասույթ։ Quem não tem cão caça com gato.
Բառացի թարգմանությունը։ Նա, ով շուն չունի, որսում է կատվի հետ։
Նշանակությունը։ Ձեռքի տակ եղած ռեսուրսներով անել այն, ինչ հարկավոր է անել։
Ասույթ։ Empurrar com a barriga.
Բառացի թարգմանությունը։ Ինչ-որ բան հրել փորով։
Նշանակությունը։ Շարունակ հետաձգել կարևոր գործը։
♦ Լեհերեն
Ասույթ։ Słoń nastąpił ci na ucho?
Բառացի թարգմանությունը։ Փի՞ղ է կանգնել ականջիդ։
Նշանակությունը: Դու երաժշտական լսողություն չունես։
Ասույթ։ Bułka z masłem.
Բառացի թարգմանությունը։ Դա կարագով բլիթ է։
Նշանակությունը։ Դա շատ հեշտ է։
♦ Ճապոներեն
Ասույթ։ 猫をかぶる
Բառացի թարգմանությունը։ Կատու հագնել գլխին։
Նշանակությունը։ Դու թաքցնում ես ճանկերդ բարի ու անվնաս ձևանալով։
Ասույթ։ 猫の手も借りたい
Բառացի թարգմանությունը։ Պատրաստ լինել պարտքով վերցնել կատվի թաթերը։
Նշանակությունը։ Այնքան զբաղված ես, որ պատրաստ ես օգնություն ընդունել յուրաքանչյուրից։