Երեխան աշխարհ է գալիս պատկերացում չունենալով իր և շրջապատի մասին: Հետագայում հաճախ կրկնվող իրադարձությունները և խոսքերը ձևավորում են երեխայի դաստիարակությունը և իր շրջապատը: Սա իր տեսակով ծրագրավորում է, որը ազդում է ապագա իրադարձությունների վրա: 
“Ցանիր միտք-կքաղես գործողություն 
Ցանիր գործողություն- կքաղես սովորութուն
Ցանիր սովորություն- կքաղես բնավորություն
Ցանիր բնավորություն- կքաղես ճակատագիր...”
Ծնողները առաջին մարդիկ են, ովքեր ձևավորում են այս ծրագիրը` իրենց սեփական օրինակով: Ինչ կարելի է անել, ինչ չի կաչելի, ինչպես վերաբերվել ինքնեդ Ձեզ և շրջապատին:
Ստորև խորհուդներ են, որոնք կօգնեն հիմք դնել հաջողակ անձ դաստիարակելու համար:

Հարգեք երեխային, ցույց տվեք նրան Ձեր սերը:
Որպես ծնող Ձեր խնդիրն է, ձևավորել երեխայի մոտ բարձր ինքնագնահատական: Բարձր ինքնագնահատական ունեցող մարդը գիտի իր գինը, չի վախենում ուրիշների հետ տարակարծիք լինելուց և չի փորձում համոզել շրջապատին, որ ինքը լավն է: Ինչքան շատ Ձեր երեխան սիրի ու հարգի ինքն իրեն, այնքան լավ կվեաբերվի շրջապատի մարդկանց և բնականաբար լավ կարծիքների կարժանանա:
Հաճախ ասեք երեխային, որ սիրում եք: Հաճախ գրկեք: Ձեր երեխան պետք է իմանա, որ իրեն սիրում են և կսիրեն միշտ` ինչ էլ որ լինի: Նա պետք է իմանա, որ Դուք իրեն սիրում եք նույնիսկ այն ժամանակ, երբ պարժում եք:
Ոչ մի դեպքում չփորձեք երեխային կառավարել սակարկելով Ձեր սերը: Օրինակ. “Եթե չանես այն, ինչ խնդում եմ, ապա ես քեզ էլ չեմ սիրի”: Երեխաները մայրական սիրո կորստի վախ են ապրում, որի հետևանքով ավելի անվստահ են լինում մարդկանց մեջ:
Հարգանքով վերաբերվեք այն ամենին, ինչ երեխան անում է: Եթե քնելու ժամն է և երեխան դեռ խաղում է, օգնեք նրան խաղը ավարտին հասցնել: Օրինակ պատրաստեք տնակ, որտեղ պետք է տիկնիը քնի: Խաղը երեխայի համար այնքան կարևոր է, որքան Ձեր համար գործը:
Եթե երեխան սխալ բանէ արել, նրան քննադատելու փոխարեն քննադատեք նրա գործողությունները:Օրինակ. “Դու վատն ես” խոսքի փոխարեն. “Դու այսինչ բանը վատ ես արել”
Ընդունեք երեխային և լավ, և վատ: Երեխային վատ ընդունելով չի նշանակում, որ հրաժարվում եք կատարելությունից, այլ նշանակում է, որ Ձեր երեխան անհատականություն է` ուժեղ և թույլ կողմերով: 

Սովորեցրեք լավատեսություն
“Կյանքը պատկանում է լավատեսներին, հոռետեսները պարզապես հանդիսատես են”:
Սովորեցրեք երեխային ցանկացած իրավիճակում նկատի դրական պահեր: Խաղացեք այդպիսի խաղ. Որևէ վատ իրավիճակում գտնել երեք կամ ավելի դրական կողմ:
Միշտ պետք է հավատա լավին:
Ձախողումը փորձ է, որը անհրաժեշտ է ապագա նպատակներին հասնելու համար: Օրինակ երեխան պարտվել է որևէ մրցույթում, չնայած, որ ինքը շատ էր ուզում հաղթել և երկար ժամանակ պատրաստվել էր: Բացատրեք նրան, որ իր ժամանակավոր անհաջողությունը շատ մեծ փորձ է ապագայում ավելի լավ արդյունքների հասնելու համար:
Ասացեք երեխային, որ կյանքում լինում է և ուրախություն, և տխրություն, երջանիկ պահեր և վատ իրավիճակներ:
Անհնար է միշտ հաղթել և ամեն ինչ անել ճիշտ: Բայց պետք է ձգտել դրան: Այնպես որ, եթե ինչ-որ բան չի ստացվում, ապա պետք է ավելի շատ աշխատել և այդ դեպքում անպայման կհասնի իր ուզած արդյունքին:

Գտեք երեխայի “կյանքի զբաղմունքը”
Ամեն մարդ ունի կոնկրետ ընդունակություն: Ինչքան շուտ երեխան սկսի զբաղվել իր կյանքի գործով, այնքան իր հասակակիցների համեմատ ավելի մեծ հաջողության կհասնի: Օրինակ, աղջնակը 5 տարեկանից սկսել է պարապել թենիս, ապա 20 տարեկանում նա ավելի մեծ հաջողություն կունենա այդ բնագավառում, քան ավելի ուշ հաճախող երեխան: 
Գտնել “իր կյանքի գործը” շատ դժվար է, բայց պետք է: Այնպես որ, Ձեր խնդրին է երեխային ցույց տալ և թույլ տալ փորձել շատ մասնագիտությունների առանձնահատկություններ: Պատմեք երեխային, թե ինչպես կարելի է վաստակել գումար, օրինակ բերեք իրեն ծանոթ մարդկանց, միասին դիտեք ուսուցողական ֆիլմեր, կարդացեք գրքեր մասնագիտությունների մասին և այլն:
Կարդացեք երեխայի համար վաղ տարիքից: Հանձնարարեք առաջադրանքներ և հետևեք, թե որ առաջադրանքի ժամանակ է նա հետաքրքրված և կարող է ժամերով զբաղվել: Դա նշան է, որ երեխային փորձեք այդ ուղղությամբ զարգացնել: Օրինակ երեխային ավելի հաճելի է նկարել քան լուծել տրամաբանական խնդիրներ: Այս դեպքում ծնողը պետք է երեխային տա նկարչության համար նախատեսված նյութեր և գործիքներ, ծանոթանել նրան նկարիչների հետ, կարդալ համապարասխան մասնագիտական գրականություն և այլն:
Երեխան 5 տարեկանում հետաքրքրված լինելով արվեստով հնարավոր է հեշտությամբ փոխել հետաքրքրությունը: Բայց վստահ եղեք, որ կուտակված փորձը անպայման օգուտ է տալու: Եվ չի բացառվում, որ երեխան կգտնի նմանօրինակ մասնագիտություն:

Զարգացրեք երեխայի մոտ ճարտասանությունը
Մարդու կյանքում հաջողությունը կախված է 80% բանակցելու և ընդհանուր լեզու գտնելու կարողությունից: Եթե ուզում եք, որ Ձեր երեխան լինի հաջողակ, անհրաժեշտ է զարգացնել նրա մոտ արդյունավետ հաղորդակցման հմտությունները:
Երեխային սովորեցրեք ճանաչի և բառերով արտահայտի իր զգացողությունները, զգացմունքները, մտքերը, կառուցի ճիշտ նախադասություններ և կարողանա վերարտադրել նույն միտքը տարբեր բառերով:
Սերմանեք երեխայի մոտ շատ հաղորդակցվելու ցանկություն: Միասին մասնակցեք զարգացնող խմբակների, նորից պատմեք կարդացած հեքիաթները, քննարկեք միասին դիտված ֆիլմերը և տեղի ունեցած իրավիճակները:

Սովորեցրեք երեխային ունենա սեփական կարծիք 
Խրախուսեք երեխային ունենա իր սեփական կարծիքը, հասկանա իր ցանկությունները: Իմանա, թե ինչ և ինչու է ինքը ցանկանում: Չափահաս կյանքում շատ կարևոր է հասկանալ ինքդ քեզ, առանձնացնել քո անհատականությունը` պահանջներով և ցանկություններով հանդերձ: Դա բավական նորմալ է, եթե որոշ դեպքերում Ձեր երեխայի կարծիքը չհամապատասխանի ընդհանուրի կարծիքի հետ:
Խրախուսեք երեխային անընդհատ ընտրություն կատարի: Դուք մի շտապեք նրա փոխարեն ընտրել: Իրականում մեր կայնքը կախված է նրանից, թե ինչ ենք մենք ընտրում: Յուրաքանչյուր ընտրություն ունի իր հետևանքները, որն էլ կազմում է մեր կյանքը: Այնպես որ, շատ կաևոր է, որ մարդը վաղ տարքից սովորի ընտրել:
Եթե երեխայի համար որևէ բան եք գնում, խնդրեք նրան օգնի Ձեզ ընտրել: Եթե պատրաստվում եք զբոսնել, ապա հարցրեք` ինչ է ուզում հագնի: Օրինակ հարցրեք, որ բլուզն է ուզում հագնի` կարմիր թե կապույտ, կամ ինչ է տանելու իր հետ, խաղալու համար, ավտոմեքենան թե ռոբոտիկները: Անընդհատ սովորեցրեք նրան ընտրել, որ ապսեից ուտի, որ տիկնկի հետ քնի, ինչ գիրք կարդաք և այլն:
Երեխայի հետ հաճախ զրուցեք, հարցրեք նրա կարծիքն ու խորհուրդը:

Սովորեցրեք ինքնուրույնություն 
Ինչքան երեխան ինքնուրույն լինի, այնքան իրեն վստահ կզգա: Վաղ տարիքից սովորեցրեք ինքնուրույն հագնվի և հանվի, հավաքի իր խաղալիքները, ինքնուրույն ուտի: Զինվեք համբերությամբ և օգնեք երեխային անել այն, ինչ նա փորձում է անել ինքնուրույն: 
Մոտ 2,5-3 տարեկանում երեխան մտնում է «3 տարեկանի ճգնաժամային» փուլ: Եթե այս տարիքում չխրախուսեք նրան ինքնուրույն գործողություն անելու ցանկությունները, ապա հետագայում նման ակնկալիքներ չունենքա:

Զարգացրեք երեխայի երևակայությունը 
Կյանքի հաջողությունը կախված է դժվարություններին դիմադրելուց և գլուխ հանելուց:Ինչքան լուծման տարբերակներ մտածենք, այնքան արդյունավետ կհարթենք խոչընդորները:
Վաղ հասակում երեխայի մոտ զարգացրեք ստեղծագործական ընդունակություններ: Նկարչություն, պար, երաժշտություն, բանաստեղծություններ հորինել, հայտնի հեքիաթի ավարտի սեփական տարբերակ և այլն: Նրան անընդհատ հարցրեք. «Իսկ ինչ կլինի, եթե...»

Սովորեցրեք գնահատի ժամանակը 
Ամենաարժեքավորը, որ ունենք կյանքում- դա կյանքի ժամանակն է: Ինչքան արդյունավետ մենք օգտագործենք ժամանակը, այնքան լավ կլինի մեր կյանքը:
Վաղ տարիքից սովորեցրեք նրան լինի անընդհատ զբաղված: Եթե երեխան չգիտի ինչով զբաղվի, զբաղեցրեք նրան որևէ հերտքրքիր բանով: Ժամանակի ընթացքում զբաղված լինելու սովորությունը, կվերածվի բնավորության: Իսկ սա հաջողակ մարդու համար կարևոր հանգամանք է:
Երեխայի հետ պլանավորեք հաջորդ օրը և շաբաթը: Վերլուծեք անցաց օրը, օրինակ քնելուց առաջ: Շեշտեք նրա հաջողությունները և խրախուսեք:


Սերմանեք պատասխանատվություն:
Հաջողակ մարդիկ գիտակցում են, որ միայն իրենք են պատասխանատու այն ամենի համար, ինչ կատարվում է իրենց կյանքում: 
Վաղ տարիքից սովորեցրեք պատասխանատու լինի իր բառերի և գործողությունների համար: Նա պետք է հասկանա, որ բոլոր իր գործողությունները ունեն հետևանք: Բայց մի հանդիմանեք նրա սխալները, պարզապես բացատրեք, քննարկեք որտեղ է սխալ: Ձեր երեխան զարգանում է որպես անհատ և պետք է իր սխալների հիման վրա փորձ ձեռք բերի: 
Ձեռք բերեք տնային կենդանի, բայց նախապես պայմանավորվեք, որ նա կենդանուն կկերակրի, կհետևի կմաքրի նրա ետևից:
Զարգացրեք երեխայի մոտ սովորություն, որ պահի իր խոսքը: Դա սովորեցրեք Ձեր սեփական օրինակով, անպայման արեք այն, ինչ խոսք եք տվել նրան: Այդպես նա կզգա իր կարևորությունը և նշանակությունը, ինպես նաև կսովորի պահել իր խոսքը:


Սովորեցրեք ունենա նպատակ և հասնի այդ նպատակին:

Շատ մարդիկ չեն հասնում հաջողության, որովհետև հստակ չգիտեն` ինչ են ուզում: Նրանց ցանկությունները թույլ ուրվագծված են և շատ քիչ հույս ունեն, որ երբևէ կկատարվի այն:
Ուստի երեխային պետք է սովորեցնել կոնկրետ ինչ է ուզում, դրան հասնելու ինչ պլաններ ունի և անպայման իրագործի այն:
Շատ կարևոր է, որ երեխան ճաշակի հաղթանակի «համը»:
Անպայման գովեք երեխային, երբ արժանի է դրան: Հստակեցրեք կոնկրետ ինչի համար եք գովում: Եթե երեխայի մոտ ինչ-որ բան չի ստացվում` օգնեք նրան, բայց ոչ մի դեքում նրա փոխարեն չանեք ամբողջ աշխատանքը: Խրախուսեք երեխայի ձգտումը, որ սկսածը հասցնի ավարտին: Սովորեցրեք դժվարությունների հանդիպելուց չկանգնի այլ փորձի հաղթահարել: Չէ որ հաջողությունը` ակտիվ գործունեության արդյունք է:
Որպեսզի Ձեր երեխան մեծ տարիքում հաջողակ լինի պետք է շատ աշխատել: Բայց դրա հատուցումը կլինի Ձեր ժառանգի երջանիկ կյանքը: Բացի այդ երեխայի մոտ հաջողակ լինելու որակները զարգացնելու ընթացքում Դուք էլ ավելի կփոխվեք դեպի լավը: Այսպես Ձեր կյանքնել կփոխվի դեպի լավը և կներկվի նոր ու վառ գույներով:
Հաջողություն Ձեզ, այս կարևոր և հետաքրքրի “աշխատանքում”:

Հաջողություն Ձեզ և Ձեր երեխաներին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել