Իսլամական պետության կողմից Ադրբեջանում դիվերսիոն գործողությունների պատճառով Բաքվին ուղղված սպառնալիքների հրապարակումից հետո քաղաքում խիստ հսկողության տակ են առվել ռազմավարական նշանակություն ունեցող շենքերը, հրեաների հետ կապված հասարակական վայրերն ու տեսարժան վայրերը։
Իր հերթին Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարն իր հայտարարության մեջ, անդրադառնալով ԻՊ սպառնալիքին, նշել է, որ ձեռնարկված բոլոր գործողությունները կանխարգելիչ քայլեր են, և որևէ լուրջ վտանգ չի զգացվում։

Այնուամենայնիվ, այս հայտարարության համաձայն, բոլոր ռազմավարական նշանակություն ունեցող կառույցները հսկողության տակ են առնված, և հնարավոր է ԻՊ ցանկացած գործողություն այս երկրում։

Աբդոլվահիդ Խոդայար Ահմադը, որը հայտնի է որպես ԻՊ ԱԳ նախարար, սպառնացել է Ադրբեջանում ահաբեկչական ակտեր իրականացնել՝ Եվրոպական պետությունների կողմից աջակցություն ստանալու պատճառով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել