Tert.am-ը գրում է․

Tert.am-ի հետ զրույցում նախկին դատավոր Պարգև Օհանյանը ներկայացրեց մի վտանգ, որը, նրա անձնական փորձով, որոշ շատ ծանր հանցագործությունների դեպքում ի հայտ է գալիս. հանցանք կատարած անձինք փորձում են հարմարվել: «Ենթադրենք, որ եթե անընդհատ շեշտեն, որ «ճիշտն ասա՝ վրե՞ժ ես լուծել, վրե՞ժ ես լուծել», մեկ-երկու կլռի, կամ «չէ» կասի, վերջը կասի՝ «հա, վրեժ եմ լուծել»: Ու ես չգիտեմ՝ նույնիսկ հոգեբույժները կկարողանա՞ն պարզել դա, մենակ Աստծուն է հայտնի, թե նրա հոգու մեջ ինչ դևեր կան, ինչ է կատարվում: Ես՝ որպես քրիստոնյա, հավատացյալ մարդ, գիտեմ, որ դա իրականություն է, շատերի համար դա պատրանք է, բայց մարդու մեջ կարող են լինել դևեր, դիվային բաներ»,-ասաց նա:

-Պարո՛ն Օհանյան, Պերմյակովի հանցագործությունների վերաբերյալ սակավաթիվ  տեղեկատվության հիման վրա, կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ հարցականներ կան Ձեզ մոտ:

-Հարցականները վերաբերում են նրա մեղսունակությանը: Նման հանցագործություն կատարած անձի մեղսունակությունն ակնհայտորեն կասկածի տակ է: Այսինքն՝ ոչ թե որպես հոգեկան հիվանդությամբ տառապող լինել-չլինելը, այլ՝ մեղսունակությունը, կոնկրետ հանցագործությունը կատարելու պահին մեղսունակությունը, այսինքն՝ իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու և իրեն կառավարելու ունակ լինել-չլինելը:
-Որքան ինձ հայտնի է՝ կա ֆիզիոլոգիական աֆեկտ և կա պաթոլոգիական աֆեկտ, և միայն  վերջին դեպքում է, որ դատական բժիշկները որոշում են, որ նա իրեն հաշիվ չի տվել:

-Դրանք հոգեբուժության ոլորտից են, իրավաբանությունից չեն, ուղղակի, քննիչ, դատավոր աշխատելով՝ այդ բաները հաշվի են առնում: Պետք է որոշեն հոգեբույժները, ստացիոնար հոգեբուժական փորձաքննությամբ, նաև հաշվի առնելով բոլոր հանգամանքները, տվյալները, ապացույցները, որոնք ձեռք կբերի նախաքննական մարմինը և կտրամադրի, որովհետև, օրինակ, տարբեր բաներ եմ ես կարդում… ինչ-որ վրեժի դրդապատճառի մասին, որ Ռուսաստանում ինչ-որ Իոնիսյան սպանություններ է կատարել նախկինում: Ճիշտն ասած՝ իմ փորձով և տպավորություններով կարող եմ ասել հետևյալը. նման մարդիկ, որ ոչ ադեկվատ, ծայրահեղ հանցագործություններ են գործում, եթե անգամ կան հոգեկան շեղման մասին վկայող փաստեր, նրանք հարմարվող են լինում: Հարմարվող ի՞նչ իմաստով՝ նրանք նայում են, լսում են, թե ինչ են ուզում դիմացինները: Ասենք՝ քննիչը կամ վարույթն իրականացնող մարմինը։

-Այսինքն՝ կարող են ուղղորդվել:

-Այո, նայում են՝ ի՞նչ ես ուզում ու հարմարվում են դրան: Սա իմ անձնական տպավորությունից եմ ասում: Ենթադրենք, որ եթե անընդհատ շեշտեն, որ «ճիշտն ասա՝ վրե՞ժ ես լուծել, վրե՞ժ ես լուծել», մեկ-երկու կլռի, կամ «չէ» կասի, վերջը կասի՝ «հա, վրեժ եմ լուծել»: Ու ես չգիտեմ՝ սկի հոգեբույժներն էլ կկարողանա՞ն պարզել դա, մենակ Աստծուն է հայտնի, թե նրա հոգու մեջ ինչ դևեր կան, ինչ է կատարվում: Ես՝ որպես քրիստոնյա, հավատացյալ մարդ, գիտեմ, որ դա իրականություն է, շատերի համար դա պատրանք է, բայց մարդու մեջ կարող են լինել դևեր, դիվային բաներ: Հետո կարող է մեկ ուրիշ բան լինել, մի դրդապատճառ անընդհատ շեշտես՝ ինքը ասի՝ այո, այդպես է եղել ու անընդհատ կարա փոխի խոսքը, քննիչին էլ թվա, թե ինքը ինչ-որ բան բացահայտեց... Ու ամեն ինչ ավելի ու ավելի խճճվի: Ասեմ՝ այդ իմաստով ամենաճիշտը կլիներ, եթե մեր երկրում, ինչպես քաղաքակիրթ երկրներում, գործեր ավելի պարզեցված համակարգ: Գաղտնիք չէ, որ մեզանում շատ բարդ համակարգ է արդարադատությունը. մի առանձին փուլ նախաքննություն, որը գործնականում ուղղակի շատ-շատ ձգձգվում է, և այստեղից էլ արդարադատություն է իրականացվում: Այսինքն՝ նախքան գործը դատարան կհասնի, ամբաստանյալը հազար անգամ հարցաքննվում է, հազար հատ ցուցմունք է փոխվում, հազար հատ հակասություն է առաջանում: Այն դեպքում, երբ, էլի եմ ասում, ամերիկյան, եվրոպական շատ երկրներում գործը պետք է արագ մտցնել  դատարան՝ արագ  հավաքելով անհրաժեշտ ապացույցները, և դատարանում հրապարակային քննությամբ արդարադատությունն ավելի տպավորիչ կլինի, ավելի համոզիչ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել