Էսքան շատ դանակահարություն կլինի՞... Սահմանի վրա լավ-լավ տղաներ են զոհվում թշնամու գնդակից, էստեղ հայերն իրար վրա դանակ են քաշում: Մի դանակահարված անչափահասը նոր էր դուրս եկել կոմայից, հիմա էլ երկրորդ դանակահարությունը Կուրթան գյուղում անչափահասի կողմից: Ու վատն այն է, որ տվյալ նյութի հետ շատ ավելի արյունալի նկար են տեղադրում, քան միգուցե դեպքի հետևանքով է տեղի ունեցել, ուստի այդ մասին պատմող նյութը նախընտրեցի տեղադրելուց հետո կրկին հեռացնել իմ էջից, այնքան որ տհաճ էր նկարը: Ակնհայտ է, որ անչափահասները դաստիարակվում են սերիալների ազդեցությամբ ու «ճշտի» մասին բանտային պատկերացումներով: Բա դրանց փոքր ժամանակ չե՞ն ասել, որ «դանակի մեջ արյուն կա»: Մի քանի օր առաջ էլ 2 տարեցների կռիվ էր լուսաբանում «02»-ը. հանրապետության քաղաքներից մեկում՝ վետերանների ակումբում, խաղի ժամանակ կռիվն ավարտվել էր տարեցներից մեկի կողմից մյուսին դանակահարելով: Դա էլ հո թուրքը չի կամ ռուսը... Բա ո՞նց չասես՝ «Ձեր մարդ ասողին...»
Հ.Գ. Սույն հրապարակումն արտատպելու դեպքում խնդրում եմ նյութի հետ արյունալի տեսարան ցույց տվող նկար չտեղադրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել