Իրանի միջուկային հիմնախնդիրը և այդ երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հարցը կարող են բացառապես քաղաքական լուծում ունենալ, քանի որ ակնհայտորեն չի կարևորվում վերոնշյալ խնդիրների տեխնիկական, իրավական և այլ մակարդակներում քննությունը:

ԵՄ բարձրագույն դատարանը որոշում է կայացրել չեղյալ հայտարարելու իրանական «Թեջարաթ» բանկի նկատմամբ սահմանված պատժամիջոցները՝ վերջինի՝ միջուկային զենք արտադրելուն օժանդակելու կամ ԻԻՀ նկատմամբ սահմանված պատժամիջոցները շրջանցելու վերաբերյալ բավարար հիմքերի բացակայության պատճառով: Սակայն նախադեպերը հուշում են մեզ այն մասին, որ նույնիսկ դատարանի կայացրած վճռից հետո իրանական բանկերը, ընկերություններն ու կազմակերպությունները դուրս չեն գալիս ԵՄ պատժամիջոցների պաշտոնական ցանկից:

Նույնը վերաբերում է ԱԷՄԳ-ի փորձագիտական խմբին, որը կոչված է մասնագիտական կարծիք արտահայտելու Թեհրանի միջուկային գործունեության վերաբերյալ, սակայն նրա ընդունած զեկույցներն արտացոլում են ԻԻՀ և «5+1» երկրների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել