Tert.am-ը գրում է․

«Ինտեգրում և զարգացում» հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ այն խնդրին, թե ԵՏՄ անդամակցությունից հետո  ինչ իրավունքներից կարող է օգտվել Ռուսաստան սեզոնային աշխատանքի մեկնած հայ միգրանտը։

Ըստ նրա, ՌԴ միգրացիոն նոր օրենքը սահմանել է, որ ՌԴ-ում աշխատանքային պայմանագրի առկայության դեպքում ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիները կարող են առանց սահմանափակումների մնալ և աշխատել, ինչպես տվյալ երկրի քաղաքացիները, սակայն պարտադիր ունենալով աշխատանքային պայմանագիր, որի առկայության դեպքում կարող են օգտվել նաև սոցիալական փաթեթից։ Իսկ նրանք, ովքեր աշխատանքային պայմանագիր չեն ունենա կնքած, ստիպված կլինեն վերադառնալ իրենց երկիր։ «Աշխատանք գտավ, պայմանագիր ստորագրեց՝ կմնա կաշխատի, պայմանագիր չկնքեցին, չկարողացավ լեգալ աշխատանք գտնել, կարծում եմ, որ նա պետք է  վերադառնա տուն»,- ասաց նա։ 

-ԵՏՄ անդամակցությունից հետո ի՞նչ իրավունքներից կարող է օգտվել Հայաստանից Ռուսաստան մեկնած հայ միգրանտը։

- Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի խորհրդարանների, ինչպես նաև ՀՀ խորհրդարանի կողմից վավերացված Հայաստանի  անդամակցության պայմանագիրն ունի 197 հոդված։ N197-րդ հոդվածը սահմանում է, որ ԵՏՄ տարածքում ստեղծվում է միասնական աշխատանքային շուկա և պայմանագրին մասնակցող երկրների քաղաքացիները, առանց արգելքի այդ միասնական  աշխատանքային շուկային մասնակից են։ Հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիները ստանում են հնարավորություն, Ռուսաստանի, եթե Բելառուսում են՝ Բելառուսի և եթե Ղազախստանում են՝ Ղազախստանի քաղաքացիների նման աշխատանքային օրենսդրության պահանջների համաձայն աշխատանքով զբաղվելու։ 2012թ-ի տվյալներով՝ մեր սեզոնային  աշխատանքային միգրանտների թիվը մոտավորապես 220-225 000 է, այսինքն՝  նրանք մարդիկ են, ովքեր ամեն տարի վաղ գարնանը գնում են աշխատանքի և ուշ աշնանը վերադառնում էին, ինչո՞ւ, որովհետև նրանց վրա ժամկետային սահմանափակում կար, և նրանք տարվա մեջ 270 օրվանից ավելի ՌԴ-ում չպետք է մնային։ Հիմա Ռուսաստանի ՌԴ միգրացիոն նոր օրենքը սահմանել է, որ ՌԴ-ում աշխատանքային պայմանագրի առկայության դեպքում ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիները կարող են առանց սահմանափակումների մնալ և աշխատել, ինչպես տվյալ երկրի քաղաքացիները։ Հատուկ ուզում եմ ասել, որ այն երկրները, որոնք չեն հանդիսանում ԵՏՄ անդամ, որպիսիք են օրինակ՝ Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ադրբեջանը, հունվարից սկսած նաև Ուկրաինան, նրանց քաղաքացիների մնալը և աշխատելը ՌԴ-ում և ԵՏՄ մյուս երկրներում սահմանափակված է որոշակի  ժամկետով, իսկ ՀՀ քաղաքացիների վրա այդ սահմանափակող ժամկետը չի տարածվում։ 

-Իսկ ի՞նչ է պետք ՀՀ քաղաքացուն Ռուսաստան կամ ԵՏՄ անդամ այլ երկիր արտագնա աշխատանքի մեկնելու համար։

-Դա պետք է մեր միգրացիոն վարչությունից հստակ ասեն, որքան գիտեմ 90 օրվա ընթացքում պետք է կնքի աշխատանքային պայմանագիր  և շարունակի աշխատել, դա ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ ցանկացած երկրի տարածքում պահանջվող աշխատանքային հարաբերությունները հաստատող հիմնական փաստաթուղթն է։ Ի՞նչ էր կատարվում առաջ. առաջ ՀՀ քաղաքացիները նախքան աշխատանքային պայմանագիր կնքելը գնում էին քննություն էին հանձնում, հարցազրույցներ էին տալիս, գումար էին վճարում, որպեսզի ստանան աշխատանքի, այսպես կոչված, պատենտ՝ թույլտվություն։ ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիների համար միմյանց երկրներում աշխատելու համար այդ պատենտը՝ քննությունները և այլն, չեն լինելու, չեն պահանջվում, դա պահանջվում է այլ երկրների քաղաքացիների համար, որոնք թվարկեցի։ Հիմա բացի աշխատանքային պայմանագրից, որը օրինականացնում է միգրանտի կեցությունը հյուրընկալ երկրում, մեր քաղաքացիները իրավունք են ստացել աշխատելու այդ երկրներում և օգտվելու սոցիալական փաթեթներից, որը պարտադիր փաստաթուղթ է, որն ուղեկցում է աշխատանքային պայմանագիրը և որից բխում է, որ ՀՀ քաղաքացիներն ապրելով օրինակ՝ Ռուսաստանում կարող են օգտվել անվճար առաջնային բուժսպասարկումից՝ շտապօգնության ծառայությունից, պոլիկլինիկայից, կարող են իրենց երեխաներին ուսման տալ՝ մանկապարտեզ, դպրոց, և դա արվում է անվճար, սոցիալական  ծառայություների շարքում։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել