Sashik SultanyanԱդրբեջանում հայաստանցիների հանդեպ գոյություն ունեցող թշնամանքը կոնֆլիկտից բխող ատելությունից վերածվել է մոլագարության նմանվող ոչ ադեկվատ վիճակի:
Ադրբեջանցիները, ի պատասխան «Շարլի հեբդո» ֆրանսիական թերթի կողմից Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման, բողոքի ակցիա են կազմակերպել:
Առաջին հայացքից շատ նորմալ է. վիրավորանքին ի պատասխան իսլամադավան բնակիչները խաղաղ երթ են անցկացրել: Սրանից քաղաքակիրթ ձև չի էլ կարող լինել:
Բայց ցուցարարները Ամերիկայի, Ֆրանսիայի Իսրայելի դրոշի հետ միասին այրել են նաև Հայաստանի դրոշը:
Եթե Հայաստանի դրոշն այրվեր հակահայկական ինչ-որ ակցիայի ժամանակ, միանգամայն տրամաբանական կլիներ: Բայց երբ Ադրբեջանում ամեն չորս հոգի այլ առիթներով հավաքվելուց սկսում են «նավսյակի» հայկական դրոշ էլ այրել, երկխոսությունը, խաղաղ ճանապարհով կոնֆլիկտի լուծումն անհեռանկարային է դառնում, և եթե նույնիսկ կոնֆլիկտի խաղաղ լուծման երկկողմ մեծ ցանկություն լինի, Ադրբեջանն առաջին հերթին պետք է մեծ ջանքեր գործադրի հասարակական կարծիք փոխելու համար, որից հետո նոր կարելի կլինի խոսել կոնֆլիկտի կարգավորման մասին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել