Ինքս քրեագետ չեմ և իրավաբանությամբ չեմ զբաղվել, բայց տնտեսագետիս մասնագիտությունը և շատ փոքր էլ լրագրողական արվեստին տիրապետելը թույլ է տալիս մի փոքր վերլուծություն կատարել`

Հրանտ Դինք-հունվարի 19-ը
Արմեն Հովհաննիսյան-հունվարի 19-ը

2 սպանություն նույն օրը մեր դարավոր թշնամի թուրքի կողմից: Ենթադրենք՝ այս երկու սպանությունների օրերը զուգատիպել են, ապա Ավետիսյանների ընտանիքի հենց նույն ամսվա սպանությունը նույնպես զուգատիպությու՞ն էր, թե՞ նախապես ծրագրված ոճրագործություն, այն էլ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒՅԹՅԱՆ 100-րդ տարում, այն էլ ուղիղ 102 օր առաջ (ապրիլի 24-հունվարի 12=102), այն էլ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի կողմից, ով սպանությունից հետո թողել է իր անձնական իրերը, որոնց քննությունը միանգամից տալիս է Վալերի Պերմյակով բառակապակցությունը: 
Ախր ոճրագործությունն այնպես է կատարվել, որ միանգամից հասկացվի, որ դրա հեղինակը հենց ազգությամբ ռուս Վալերի Պերմյակովն է (ես նույնիսկ կասկածում եմ, որ էդ վիժվածքը մենակ է ներխուժել տուն): Ու դրան բռնում են հայ-թուրքական սահմանի տարածաշրջանում:
Հերիք չի այսքանը, հլա մի հատ էլ մի քանի օր հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը, իրեն խայտառակ անելով և շատ թուրքերի կողմից քննադատության արժանանալով, ս.թ. ապրիլի 24-ին մեր նախագահին հրավիրում է ներկա լինելու Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը: Ուշադրություն` Էրդողանը հրավիրում է այդ օրը 102 նախագահ: Մի՞թե այսքան շատ 102-ներ զուգատիպություններ են: Էրդողանի հրավերը կարելի է հասկանել` որպես մեր հրավերը չընդունելու այլընտրանք, իսկ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը` որպես ցեղասպանության կիսատ մնացած գործ: Կիսատ մնացած գործ, այն էլ ազգությամբ ռուսի ձեռքով, երբ մենք դեռ նոր էինք անդամագրվել Մաքսային միությանը: Եվ ի՞նչ էր ուզում սրանով ասած լիներ: 
Եվ վերջապես, կարծում եմ՝ միայն թուրքին ձեռք կտար, որ Հայաստանը հայտնվեր նման քաոսային վիճակում, ինչպիսին հիմա Գյումրին է:
Չգիտեմ, էդ 20 տարին չբոլորած անչափահասին հնարավո՞ր է օգտագործել է մեր դարավոր թշնամին ետին մտքերով: Շատ հետևություններ կարելի է անել, միգուցե նաև սխալ հետևություններ: Ինչևէ, սպասենք համապատասխան մարմինների քննություններին, որոնք զբաղվում են այս գործով:

Հ.Գ Նորից եմ կրկնում, որ ես քրեագետ չեմ, այլ տնտեսագետ եմ, իսկ վերոնշյալ վերլուծությունն ամենևին տնտեսագիտական չի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել