Հիփփիները տարբերվում էին իրենց արտաքինով՝ մազերով, հագուստով ու նույնիսկ ոգով։ Հիփփիների համայնքներն ապրելակերպի նոր ու ռադիկալ ձև էին ընտրել, որը տարածվում էր երկրի տարածքով մեկ։ Նրանք իրենց խրճիթներն էին պատրաստում բնության մեջ, կիսում գումարը, աշխատանքն ու իրենց սեփական օրենքներն ու տաբուները ստեղծում։

«LIFE» ամսագրի համաձայն՝ հիփփիներն այն մարդիկ էին, ովքեր արտագաղթում էին առատությունից ու հարստությունից։ Նրանք խորհրդանշում էին փիլիսոփայության, ապրելակերպի էվոլյուցիան։ Նրանք փնտրում էին միմյանց ընդհանուր սերն ու հոգևոր վերածնունդը։
Նրանց մեջ կան ամենատարբեր հավատքի մարդիկ, այդ թվում քրիստոնյաներ, հինդուիզմի ու զեն-բուդդիզմի հետևորդներ։ Որոշ համայնքներ թույլ էին տալիս LSD և մարիխուանա օգտագործել, սակայն այսօր նրանցից շատերն արգելում են դրանք։ Հիփփիների համայնքում սեռական բարոյականության բավականին լայն ընկալում կա, սակայն որոշ դեպքերում նրանք ավանդական մենամուսնությանն են հետևում։ Երեխաներին, այնուամենայնիվ, խնամում են համայնքի բոլոր մեծահասակներն ու ավելի մեծ երեխաները, որոնք իրենց որպես մի ամբողջական ընտանիք են համարում։

Ստորև ներկայացված հիփփիների լուսանկարներն արված են 1960-ականներին։

 

 

 

 

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել