Իրանի Պաշտպանության նախարար Հուսեյն Դեհղանը, մասնակցելով Հիզբոլլահի նահատակներին նվիրված մեծարման միջոցառմանը, անդրադառնալով վերջին օրերին Իսրայելի կողմից Հիզբոլլահի դիրքերի հրթիռակոծմանն ու դրա արդյունքում Հիզբոլլահի մի քանի մարտիկների զոհվելուն, հայտարարել է. «Սիոնիստների այդ ոտնձգությունը անպատասխան չի մնալու, կարևորը այդ պատասխանի ժամանակն ու վայրն է, որը համապատասխան լինի այդ ոտնձգությանը:»

Դեհղանը, պատասխանելով այն հարցին, թե Իրանն ինչպե՞ս է վերաբերվում ԱՄՆ ԶՈՒ միացյալ շտաբի պետ Գեներալ Մարտին Դեմփսիի հայտարարությանը, որ ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի դեմ ռազմական գործողությունների, ասաց. «Եթե ԱՄՆ-ը Իրանի դեմ ռազմական ոտնձգության համարձակությունն ու քաջությունն ունի, թող իրականացնի դա:»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել