Առաջին անգամ, որ ներսումս ինչ-որ բան շարժվել ա, վտանգի զգացողություն կամ անճարություն կամ էլ ինչ-որ հայի էգոիզմ, էդ եղել էր Մովսես գյուղում... Երբ որ ճանապարհից շեղվել էինք ու հայտնվել Մովսեսում, երբ որ գյուղացին ասում է՝ մի քանի մետր էլ որ տենց ուղիղ գնաք, ադրբեջանցիք են, երբ էդ նույն օրը մի ժամ հետո կրակում են էդ նույն ճանապարհով անցնող մեքենայի վրա, որը կարար մի ժամ շուտ լիներ կամ մենք մի ժամ ուշանայինք, հասկանում ես՝ որքան թույլ ու փոքր ես... 
հ.գ.
Թող էս գիշեր խաղաղ լինի, լուսաբացը խաղաղ լինի... Թող վաղը ոչ մեկ չպակասի, թող մեր պոստերում ոչ մեկ չպակասի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել