Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի առաջին տեղակալ Մուհամադ Ռեզա Ռահիմին վերջնական դատապարտվեց 5 տարի ու 91 օր ազատազրկման, 2 միլիարդ 850 միլիոն թուման (մոտ 820,000$) գույքի առգրավում և 1 միլիարդ թուման (290,000$) կանխիկ գումարի մուծմանը:
Ռահիմիի մեղադրանքի մասին պաշտոնական հայտարարություններ չկան, բայց նրա անունը բազմիցս շոշափվել էր մի քանի կոռուպցիոն գործարքներում, ինչպիսիք էին՝ «Իրան» պետական ապահովագրական ընկերությունից մեծ գումարներ գողանալու ու Իրանի խորհրդարանում ներկա պահպանողական մոտ 180 պատգամավորներին կաշառք տալու և պետական ուժն ու կարողությունները չարաշահելու գործերում:
Երբ նախկին նախագահ Ահմադինեժադը հակադրվեց օրվա խորհրդարանի հետ, խորհրդարանի պահպանողական պատգամավոր Էլիաս Նադերանը առաջին անգամ մեղադրանք ներկայացրեց Ռահիմիի դեմ, որն այսօր ավարտվեց ի վնաս Ռահիմիի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել