«Հայ ընտանիքի սպանությունը պետք է հետաքննեն եւ մարդասպանին դատեն հայկական համապատասխան կառույցները»Asparez.am-ը գրում է․

ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն «Ասպարեզի» հետ զրույցում պատասխանելով իմ հարցերին, թե ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը Գյումրիում տեղի ունեցած վերջին դեպքերի վերաբերյալ, ինչի հետեւանքով սպանվեց 6 հոգի, եւ Ձեր կարծիքով, ռուս զինծառայողի կողմից Ավետիսյանների ընտանիքից 6 հոգու սպաության գործը հայկակա՞ն, թե՞ ռուսական կողմը պետք է քննի, մեկնաբանեց:

«Այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում, սարսափելի էր: Դժվար է անգամ պատկերացնել, թե ինչպե՞ս կարող է մարդը դա անել: Մյուս կողմից, մեզ՝ ուկրաինացիներիս համար վաղուց էր պարզ, որ «ռուս զինվորը» մարդասպանն է, բռնի ուժ գործադրողը, կողոպտիչը եւ այլասերվածը: Մեզ մոտ՝ Դոնբասում, բնակելի թաղամասերում, նրանք իրենց «գռադ» համազարկային կրակի հրթիռային համակարգերն են տեղադրում, եւ կրակում են այդ մահաբեր հրթիռային կայաններից՝ թաքնվելով խաղաղ բնակիչների թիկունքում: Նրանց համար ոչ մի բարոյական, համամարդկային սկզբունքներ գոյություն չունեն: Որպեսզի պատկերացնել, թե որտեղի՞ց են ի հատ գալիս այնպիսի հրեշներ, ինչպիսին այդ սիբիրյան մարդասպանն է, բավական է պատկերացնել, թե ինչ ատելության եւ անհարգալից վերաբերմունքի մթնոլորտ է տիրում նրանց զինվորական զորամասերում` այլ ժողովուրդների եւ ազգերի հանդեպ: Ես կարծում եմ՝ այդ թվում նաեւ Գյումրիում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել