Աշխարհահռչակ Էլվիս Փրեսլիի դուստրը`Լիզա Մարիա Փրեսլին,որոշել է զբաղվել ոչխարաբուծությամբ:Լիզան ապրում է Անգլիայի հարավում գտնվող Արևմտյան Սուսեքս կոմսության ֆերմայում,որտեղ ոչխարների հոտ է գնել:
Ինչպես ասում են նրա հարազատները,Մեծ Բրիտանիա տեղափոխվելուց հետո Լիզա Մարիան վայելում է անգլիական բնաշխարհի գեղեցկությունը:Նա ձգտում է իր փոքրիկներին`երեքամյա երկվորյակ դուստրերին ,սովորեցնել գյուղական կյանքին,որպեսզի իմանան,թե ինչ ասել է 'հողի հետ աշխատելը':
Լիզան մեկ անգամ չէ,որ ասել է,թե սիրում է Մեծ Բրիտանիայում ապրել,որովհետեև այնտեղ շատ ավելի հարմարավետ է:Նրա խոսքերով`Կալիֆոռնիայում մարդիկ մեկուսացած են:Այնտեղ ապրելով 17 տարի`տեղափոխվել է Մեծ Բրիտանիա ու անմիջապես սկսել է գրություններ,ծաղիկներ ու շնորհավորանքներ ստանալ:"Դա աներևակալիորեն հաճելի է',-ասել է նա:
Աղբյուրը`TV մոլ..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել