Պիկասսոյի գործերը հետզհետե արդեն դառնում էին հանրաճանաչ: Նա առաջին կլասսով Նիցցայից Փարիզ էր մեկնում: Նրա հետ նույն կուպեում էր երթևեկում արվեստի գործերի մի հանրահայտ ամերիկացի կոլեկցիոներ: Ամերիկացին ճանաչեց նրան:
— Դուք պատահաբար Պաբլո Պիկասսոն չե՞ք:
— Si, — պատասխանեց Պիլասսոն:
— Լսեք, իսկ ինչու՞ Դուք չեք նկարում մարդկանց այնպիսին, ինչպիսին որ նրանք կան իրականում, — հարցրեց կոլեկցիոները:
— Que? — նորից հարցրեց Պիկասսոն:
— Ինչու՞ Դուք չեք նկարում մարդկանց այնպես, ինչպես որ իրականում նրանք կան: Ես ի նկատի ունեմ, որ եթե Դուք նկարեիք ինձ, ապա Ձեր նկարը իրականի հետ չէր համապատասխանի: Դուք կպատկերեիք աչքս ճակատիս մեջտեղում, քիթս այնտեղ, որտեղ պետք է գտնվի ականջս: Դա աբսուրդ է: Դա ճիշտ չէ: Դա ոչինչ չունի ընդհանուր իրականության հետ: Դա արվեստ չէ:
— Ես դեռ ոչինչ չեմ հասկանում, — ասաց Պիկասսոն:
— Դե լավ, խելոք: Ես քեզ ցույց կտամ թե ինչ ի նկատի ունեմ:
Ամերիկացին իր բաճկոնի գրպանից հանեց դրամապանակը, բացեց այն և այնտեղից հանեց մի լուսանկար:
— Նայիր, — ասաց ամերիկացին, — սա իմ կինն է՝ ահա թե ինչ տեսք նա ունի:
— Ահա, ես հասկացա, — ասաց Պիկասսոն՝ դեմքի բաձարձակ լուրջ արտահայտությամբ: — Ձեր կինը տափակ է և մոտ տաս սանտիմետր հասակ ունի:
Սալվադոր Դալի «Պիկասսոյի դիմանկարը» 1947