Ամբողջ աշխարհը հոկտեմբերի 4-ին նշում է Կենդանիների համաշխարհային օրը (World Animal Day)։ Այն ընդունվել է 1931թ. Ֆլորենցիայում անցկացվող բնության պաշտպանության շարժման կողմնակիցների միջազգային համաժողովում։ 
Կենդանիների պաշտպանության կողմնակիցներն աշխարհի տարբեր երկրներից պատրաստակամություն հայտնեցին այդ օրը զանգվածային բազմաթիվ միջոցառումներ անցկացնել՝ հօգուտ կենդանիների պաշտպանության։ Արևմտաեվրոպական շատ երկրներում համարվում է, որ տնային կենդանիներն ընտանիքի մի մասն են և ունեն իրավունքներ, ինչպես մյուս անդամները։ 
Ընտանի կենդանիների թվաքանակով առաջին տեղում Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, երկրորդ տեղում՝ Ռուսաստանի Դաշնությունը, որտեղ ամեն երրորդ ընտանիքում պահում են իրենց փոքր ընկերներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել