ՀՀ կառավարությունում օրերս տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ ֆինանսական համաձայնագրերի մեկնարկը: Այն նշանակալից է նրանով, որ ԵՏՄ-ին անդամակցելու պայմաններում շարունակվում է ՀՀ-ի և Եվրոպական միության հետ համագործակցությունը: Այս աջակցությունը թույլ կտա լրացնել միջազգային պահուստները և մեղմել տեղական արժույթի արժեզրկումը:

Համաձայնագրերից երկուսն ուղղված են տնտեսական, այդ թվում գյուղատնտեսական և գյուղական համայնքների զարգացմանը: Այն կազմում է մոտ 25 մլն. եվրո: Մնացածն ուղղված են տարածքային զարգացման, ջրամատակարարման ցանցի բարելավման և նմանատիպ ծրագրերի, որոնք մեծամասամբ անարդյունավետ են օգտագործվում:

Ճիշտ է, աջակցության մեծ մասն ուղղված չէ երկրի ենթակառուցվածքների զարգացմանը, սակայն տնտեսության մեջ արված ցանկացած ներդրում մուլտիպլիկացիոն էֆեկտի շնորհիվ ազդում է նաև նմանատիպ այլ ճյուղերի, մասնագիտական որոշակի խմբերի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել