«Սթափ դատողներն» ակտիվացրել են հիշեցումները, թե «մենք պետք է զգույշ լինենք, ռուսը մնում է մեր միակ դաշնակիցը»: Կարծում եմ՝ առնվազն հանրային գիտակցության մեջ վաղուց է ամրագրվել, որ «ռուսը մեզ դաշնակիցներից զրկողն է»: Ռուսաստանը, թղթի վրա ամրագրելուց զատ, ոչ մի այլ տարբերակով չի կարողանում Հայաստանի դաշնակիցը դառնալ, բայց շատ արդյունավետ կարողանում է Հայաստանին զրկել այլոց հետ դաշնակցելու իրավունքից և շահագործել Հայաստանի դաշնակցությունը Ռուսաստանին: Եթե սա հաստատում չէ, առնվազն քննարկելու խնդիր է: Ամենատարբեր նկատառումներով Հայաստանի հետ դաշինքում շահագրգիռ կողմեր շատ կան: Բայց նրանք «ռուսական շահերից» դուրս են: Ժամանակը չէ՞ նորմալ քննարկել «ռուսական շահերի» և Հայաստանի հնարավոր դաշինքների հարցը: Թե՞ դա միայն ՀՀ նախագահի և ԱԺ քվեարկությամբ հաստատվող խնդիր է, այն նույն նախագահի, ով ոչ վաղ անցյալում Հայաստանի հեռանկարների մասին սրանից տարբեր Ռազմավարական ծրագիր էր ներկայացրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել