Ֆեյսբուքամոլության 10 ախտանիշեր

1. Դուք միշտ կօգտվեք ֆեյսբուք մտնելու հնարավորությունից, եթե չլինեք քնած կամ ցնցուղ ընդունելիս :
2. Քիմիական կախվածություն ունեք լայքերից, երբ դրանք պակասում են, Ձեզ զգում եք դատարկված, անտարամադիր ու չարացած , սկսում եք մտածել լայքերի նոր դոզա ստանալու մասին, պատրաստ եք անգամ այնպիսի հուսահատ քայլերի, ինչպիսին է օրինակ Միստեր Պրեզիդենտի Կոկո Ջամբո երգը պոստ անել:
3. Դուք պատրաստ եք բաժանվել Ձեր երկրորդ կեսից կամ նոր հարաբերություններ սկսել Ֆեյսբուքի relationship status-ում ինտրիգա մտցնելու համար:
4. Պատրաստ եք ծաղրել սեփական տատիկին, Ֆեյսբուքում զվարճալի բան գրելու համար:
5. Եթե թուրք լինեիք, մեկ է կընդունեիք խոզի մսի friend request-ը, ֆեսյբուքյան ըներների թիվը ավելացնելու համար:
6. Ֆեյսբուքից դուրս գալուց ունենում եք մեղքի զգացում, գիտակցելով որ նորից վաղվա օրվան թողեցիք գործերը, որոնք պետք է արվեին այսօր:
7. Եթե մի քանի տարի առաջ նկարվում էիք ապագա թոռնիկներին Ձեր երիտասարդ տարիների գեղեցկությամբ զարմացնելու համար, ապա հիմա ֆոտոխցիկ տեսնելիս Դուք մտածում եք միայն ֆեյսբուքյան նոր թույն ալբոմի մասին:
8. Դուք (Աստված չտա) իմացել եք, որ մահանալու եք քաղցքեղից ու շտապում եք դրա մասին ստատուս գրել:
9. Ձեր սիրած գույնը կարմիրն է , միայն թե կապույտ ֆոնի վրա:
10. Վերջապես այս պոստը կարդալուց հետո, Դուք նորից վերադարձաք ֆեյսբուք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել