Եզրակացություն:
Պետական համակարգ չունենք, սա գավառական համակարգ է:
Քանի որ համակարգ չունենք, մեր պատկերացումներն աշխարհի մասին գավառական են, կոնկրետ Ռուսաստանի պահով...
Եթե դիտարկում ենք անցած 10-15 տարին, պարզ է դառնում, որ Ռուսաստանը, ինչպես նաև ցանկացած խոշոր պետական համակարգ, միատարր լինել չի կարող: Մեծ պետությունը կարող է ունենալ սկզբունքային, գլոբալ շահեր, բայց այդ շահերին հասնելու տարբեր եղանակներ: Փաստը նրանում է, որ ռուսական քաղաքական համակարգում Անդրկովկասի մասին կան տարբեր մոտեցումներ:
Պուտինը չէ, նույնիսկ Ալեքսանդր Մակեդոնացին միանձնյա որոշումներ կայացնել չեն կարող, դա անհնարին է:
Պարզ տեսնում ենք, որ Ռուսատանում կան ուժեր, որոնք Ադրբեջանին ԵՏՄ ներքաշելու տարբեր մոտեցումներ ունեն:
Եթե անջատում ենք էմոցիաները, կտրվում ենք հայ իրականությունից, ամեն ինչ պարզ է դառնում: Այսօրվա վիճակից քիչ «թեթև» վիճակ տևեց Մեդվեդևի նախագահության ողջ ընթացքում, ուղղակի այն ժամանակ սահմանում այսքան զոհեր չունեինք, «Գյումրի» օպերացիաներ էլ չէին իրականացվում:
Աբսուրդ է մտածել, որ Ալիևին պատերազմ է պետք, և նա միանձնյա պատերազմ է հրահրում, դա անհնարին է:
Ուրեմն, ինչում է խնդիրը, ո՞րն է Հայաստանի այս աստիճան թուլության պատճառը...
ՄԻԱԿ պատճառը պետական համակարգի բացակայությունն է:
Չկա լեգիտիմ Նախագահ, չկա Ազգային ժողով, չկա կառավարություն, չկա եկեղեցի:
Մեծաթիվ զոհերից և տարածքային կորուստներից խուսափելու համար օր առաջ պետք է սկսել համակարգային փոփոխություններ:
Պատկերացրեք՝ ունենայինք վառ անհատականություններից բաղկացած ազնիվ պատգամավորներ, ունենայինք ազնիվ պրոֆեսիոնալներից բաղկացած կառավարություն, որի գլուխ կանգնած է ոչ թե մականունավոր պահեստապետ, այլ ազնիվ մարդ:
Ունենայինք լեգիտիմ նախագահ, ունենայինք ազգի իրական աշխարհայացքն արտացոլող քաղաքական կուսակցություններ, ոչ թե արհեստածին ու հին ծաղրածուներից բաղկացած մի հոտ:
Հիմա հարց, մենք այդ դեպքում ականատես կլինեի՞նք ռուս-ադրբեջանական զենքի գործարքներին, կունենայի՞նք այսքան զոհեր, այսպիսի դեմոգրաֆիկ, բարոյահոգեբանական ու տնտեսական աղետալի վիճակ, հարցերը շատ են, բայց պատասխանը մեկն է, ՈՉ...
Ուրեմն խնդիրը մեկն է, և այդ խնդրի լուծումը հետաձգել չի կարելի, սա Հայաստանի Հանրապետության լինել-չլինելու խնդիր է:
Անհրաժեշտ է ձևավորել ԱԶԳԱԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ կառավարություն, աստիճանաբար ընտրել ՆՈՐ ՊԱՌԼԱՄԵՆՏ, հետո ԱԶԳՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ, նաև ՆՈՐ ԿԱԹՈՂԻԿՈՍ:
Զոհերից և տարածքային կորուստներից խուսափելու միակ միջոցը դա է, ազգային զարթոնքի միակ միջոցը դա է:
Եկեք անջատենք էմոցիաները, եկեք անջատվենք հայ իրականությունից, ամեն ինչ կստացվի:
ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՀԱՅՆ ԱՆՊԱՐՏ Է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել