Портал для пользователей мобильных устройств и приложений. #0Ադրբեջանի ԱԳՆ-ն երեկ հայտարարություն է տարածել, համաձայն որի Ղրղզստանի բջջային օպերատորներից մեկը՝ «Nur Telecom»-ը, չեղյալ է հայտարարել ԼՂՀ բջջային կապի օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ»-ի հետ ռոումինգ պայմանագիրը: Սակայն ղրղզական օպերատորի կայքում դեռ նշված է համագործակցությունը Ղ-Տելեկոմի հետ, Լեռնային Ղարաբաղն էլ ներկայացված է որպես առանձին պետություն:

Կարծում եմ՝ մեր հայ հայրենակիցների գործերը շատ չեն տուժի Ղրղզստանի հետ ռոումինգ կապի պայմանագրի խզմամբ, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի կայքում էլ նշված է՝ «ՂՏ ռոումինգի ծառայությունը թույլ է տալիս Ձեզ հասանելի լինել աշխարհի ավելի քան 90 երկրներում»:

Մինչև Ալիևը և իր վարչակարգը 1-2-3-4 քայլերով փորձի խափանել մեր ծրագրերը, քար գցել մյուս օպերատորների հետ համաձայնագրերի վրա, Ղարաբաղը՝ 1-2, արդեն ճանաչված կլինի, ու հակառակ գործընթացը կսկսվի:


Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել