Լռեցի՜, լռեցի՜, լռեցի՜... Ոչ մի մեկնաբանություն չարեցի. բայց, իհարկե, հետևում էի ստատուսներին ու մեկնաբանություններին: Տեսա, թե ոնց են մարդիկ փոխում պրոֆիլի նկարը, նաև նրանց, ովքեր դա ցուցամոլություն ու ձևականություն են համարում: Տեսա, որ մարդիկ սգում են, տեսա նաև նրանց, ովքեր կարծում են, որ սգալ պետք է լուռ: Տեսա, որ մարդիկ դուրս են եկել բողոքելու անարդարության դեմ ու արդարացիորեն պահանջելու, որ հարցին ճիշտ լուծում տրվի: Նաև տեսա նրանց, ովքեր հորդորում են իրար դեմ դուրս չգալ: Ու էլի շատ բան տեսա... Միայն մի բան չեմ կարողանում հասկանալ ու ընկալել. մի՞թե այդքան դժվար է գոնե նման պահերին չտրվել ինքնագովազդվելու գայթակղությանն ու իրար վրա ցեխ շպրտելու վաղեմի սովորությանը: Ուզում են` թո՛ղ փոխեն նկարը, սև նկար դնեն, չե՞ն ուզում` թո՛ղ չփոխեն: Բարձրաձա՞յն են սգում` թո՛ղ սգան, լու՞ռ են` թո՛ղ լռեն.... Եկեք հարգե՛նք այս ցավը, որը միայն այդ ընտանիքի հարազատներինը չէ, բոլորինս է: Եկեք մեկնաբանություններում իրար միս չուտենք ու իրար չվիրավորենք: Հենց նման պահերին է պետք ավելի համախմբվել ու միահամուռ լինել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել