Վանաձորի դպրոցներից մեկում դանակահարված 17-ամյա Տիգրանը կոմայից դուրս է եկելLorinews.am-ը գրում է․

Տիգրանը կոմայից դուրս է եկել!!! Այս ընթացքում շատերն են հետաքրքրվում, թե ինչպես է Տիգրանը: Ի ուրախություն բոլորիս՝ ուզում եմ հայտնել, որ Տիգրանը կոմայից դուրս է եկել: Շնորհակալ ենք ձեր բոլորի հոգատար և սրտացավ վերաբերմունքի համար: Սակայն Տիգրանը վերականգնողական երկար ճանապարհ ունի. դեռևս չեն վերականգնվել տեսողությունը, շարժունակությունը և մնացած զգայարանները: Առաջիկայում նախատեսվում է ևս մեկ վիրահատություն, Տիգրանի համար շատ կարևոր է ձեր աջակցությունը: Այս մասին տեղեկանում ենք Տիգրանին օգնելու համար Ֆեյսբուք սոցցանցում բացված <<Օգնենք Վանաձորցի դպրոցականին>> պաշտոնական էջից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել