Ընկերներ, փոքրիկ Սերյոժայի կյանքը փրկել չհաջողվեց, բայց փոքրիկ Գոռի կյանքի փրկությունը մեր ձեռքբերում է. ի դեպ, նա նույն հիվանդանոցում է բուժվում, որտեղ գտնվում էր Սերյոժան: Եկեք հերթական անգամ ապացուցենք, որ Կարող ենք ...!
Արտասնում է երկուսուկեսամյա Գոռը, ով ընդամենը հաշված օրեր ունի իր թոթով լեզվով արտասանած կոչը լսելի դարձնելու համար:
Դեռ երեք շաբաթ առաջ այս հրաշք փոքրիկն անհամբերությամբ սպասում էր ամանորյա հրաշքին, ձմեռ պապին և նրա նվերներին, բայց ամանորը նրան ու նրա համեստ կենսակերպով ապրող ընտանիքի համար փորձություններով լի այլ անակնկալ էր պատրաստել: Ամանորի նախաշեմին Գոռին ախտորոշեցին գլխուղեղի ուռուցք, որի հետևանքով փոքրիկը հիմա էլ չի կարողանում քայլել: Ախտորոշումից անմիջապես հետո, երբ այդ պահին բոլոր մանուկները ձմեռ պապից նվերներ էին ստանում, Գոռին ստիպված էին անհապաղ վիրահատել` (շունտավորել) գլխում ժամանակավոր սարք տեղադրել:
Բայց դա ամենը չէր, շուտով բժիշկները հայտնեցին, որ փոքրիկը շատ քիչ, այս պահին արդեն երկու շաբաթ ժամանակ ունի երկրորդ անհրաժեշտ վիրահատության համար, որը պետք է կատարվի Լենինգրադում, քանի որ Հայաստանում նման բարդության վիրահատություններ չեն կատարվում:
Լենինգրադում երկրորդ վիրահատության և ընթացիկ բուժման համար անհրաժեշտ է 20 հազար դոլար:
Գոռին օգնելու համար բացվել է հատուկ հաշվեհամար ՎՏԲ բանկում
AMD 16048274808600
USD 16048274808601
EUR 16048274808602
RUR 16048274808603
Հեռ. 098 33 68 27, 095 33 68 27 Մուսիկյան Գրիգոր (հայր)