Tert.am-ը գրում է․

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում մեկնարկել է կրթության նախարարների համաշխարհային համաժողովը, որին մասնակցում են ավելի քան 500 պատվիրակներ 82 երկրներից, այդ թվում շուրջ 40 նախարարներ:

ԿԳ նախարարությունից հայտնում են, որ համաժողովին մասնակցում է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվիրակությունը՝ նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ:

Մինչև համաժողովի պաշտոնական բացման արարողությունը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Բրիտանական խորհրդի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Բրիտանական խորհրդի ղեկավարների հետ և մասնակցել «Որակի ապահովումը բարձրագույն կրթության ոլորտում» քննարկմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ  այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել